Մոսկվա-Երևան չվերթի օդանավի ուղևորներին տարհանել են. կան տուժածներ

Ազդանշանն աշխատել է, երբ օդանավն արդեն թռիչքուղու վրա էր: Ուղևորներին տարհանել են փչվող սանդուղքի միջոցով: Տուժել է 8 մարդ, 2-ը հոսպիտալացվել են։

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Nordwind Airlines  ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթի օդանավը ծխի հոտի պատճառով ընդհատել էթռիչքը:

Հաղորդվում է, որ ողևորներին տարհանել են փչվող սանդուղքի միջոցով: Տուժել է 8 մարդ, երկուսին տեղափոխել են հիվանդանոց: Օդանավում հրդեհ չի բռնկվել:

Ավիաընկերության հաղորդմամբ, Մոսկվայի ժամանակով 01։00-ին N4-477 SVO-EVN B738 (VPBSZ) չվերթ-ը մեկնարկած ինքնաթիռում կողմնակի հոտ է զգացվել։ 01։03-ին օդաչուների խցիկում ծխի ազդանշանը միանալուց հետո դեռևս թռիչքուղու վրա գտնվող օդանավի հրամանատարը ցամաքային ծառայությանը զեկուցել է արտակարգ իրավիճակի մասին և որոշում կայացրել կասեցնել թռիչքը։

Թռիչքը պետք է իրականացներ Boeing 737 օդանավը: Սակայն պատահարի պատճառով Մոսկվա-Երեւան չվերթը կայացել է Մոսկվայի ժամանակով 05.19-ին, այլ օդանավով:

Օդանավակայանի տվյալներով՝ օդանավում եղել է 179 մարդ (162 մեծահասակ, 11 երեխա եւ 6 անձնակազմ): Մինչդեռ ՌԴ ԱԻՆ-ը հաղորդել է, որ օդանավում եղել է 187 մարդ։

UPD. ՌԴ Քննչական կոմիտեն ուսումնասիրում է օդանավում առաջացած ծխի պատճառները։ Միաժամանակ հետաքննություն է իրականացնում նաև Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը, որը պլանային ստուգումներ է իրականացնում Շերեմետևոյի ամբողջ ցամաքային ծառայությունում։ Հետազոտություններ է անցկացնում նաև Ռոսավիացիայի հատուկ հանձնաժողովը։ Ռուսական տրանսպորտային վերահսկողության ծառայությունը նույնպես ստուգումներ է սկսել։

Հաղորդվել է, որ ինքնաթիռն անցել է մինչթռիչքային բոլոր ստուգումները, թերություններն չեն հայտնաբերվել։

UPD 2. Օդանավից տարհանված ուղևորներից երկուսը (ծնված՝ 1965թ․-ին և 1974թ․-ին) գտնվում են մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հիվանդանոցում։ Քաղաքացիներից մեկի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետի սրացում, մյուս քաղաքացին ստացել է մարմնական վնասվածքներ։ Չվերթի ուղևորներից ևս 19-ը հրաժարվել են այլընտրանքային թռիչքից։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021