Հուլիսի 19, 2019, 16:52
Խմբագրություն Hovhannisyan
121

#AraratChallenge․ մեկնարկել է համաշխարհային մարդասիրական նոր շարժում

Այն իրենից ենթադրում է հանգանակություն, որը նպատակ ունի օգնության ձեռք մեկնելու մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեցողներին՝ ամբողջ աշխարհում:

#AraratChallenge-ի մասնակից / ©newsarmenia.am / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է #AraratChallenge համաշխարհային շարժման մեկնարկի մասին:

Նախաձեռնության հաղորդմամբ, նվիրատվություններն ուղղվելու են աղքատության կրճատմանը, առողջապահության բարելավմանը և կարիքավորներին կրթությամբ ապահովելուն։

Շարժումը մեկնարկել է այսօր՝ համայն մարդկությանը հրավիրելով միանալու այդ շարժմանը, նվիրաբերելու թեկուզև ամիսը 1 ԱՄՆ դոլար՝ ապրելու երկրորդ հնարավորություն տալով խոցելի եւ չքավորության մեջ գտնվող մարդկանց:

Շարժման կարգախոսի՝ #AraratChallenge-ի ընտրությունը նախաձեռնության հիմնադիրները բացատրել են նրանով, որ կարիքավորներին երկրորդ կյանքի շնորհումը նման է Նոյյան տապանի պատմությանը՝ երբ նոր կյանքի հնարավորություն ստացած մարդկությունը հանգրվանեց Արարատի վրա։
Այդ պատճառով նաև հիմա սրբազան լեռը կարող է իր շուրջը հավաքել սրտացավ մարդկանց՝ փրկելու հարյուրավոր կյանքեր։

«Ավրորա»-յի հիմնադիրները նշել են նաև, որ 100 հազարավոր հայ որբերի փրկել են կարեկից մարդիկ։ Դրանից 100 տարի հետո Ցեղասպանությունը վերապրածների անունից ստեղծվել է «Ավրորա» նախաձեռնությունը՝ ի երախտագիտություն նրանց փրկողների։

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն