Նարեկ Սարգսյանին Չեխիայից Հայաստան են տեղափոխել

Սերժ Սարգսյանի եղբորորդուն հայտնաբերել էին 2018թ. դեկտեմբերի 6-ին՝ Պրահայում: Հայտնաբերման պահին նա ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ «Ֆրանկլին Գոնսալես» անվամբ:

Դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից Հայաստան է տեղափոխվել Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանը։ Նրա նկատմամբ դեռևս 2018թ. հուլիսի 6-ին էր հայտարարվել հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:

ՀՀ Ոստիկանությունը և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, եվրոպական երկրների իրավապահ մարմինների ու Ինտերպոլի հետ համագործակցելով, Նարեկ Սարգսյանին հայտնաբերել էին 2018թ. դեկտեմբերի 6-ին՝ Պրահայում: Հայտնաբերման պահին նա ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ «Ֆրանկլին Գոնսալես» անվամբ:

Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել էր ՀՀ գլխավոր դատախազությանը՝ էքստրադիցիայի գործընթացը կազմակերպելու նպատակով: Իսկ մինչ այդ նրա մասին նույնիսկ երգ է գրվել.

Հայկ Պետրոսյան ̶̶ «Ֆրանկլին Գոնսալես» / ©Yerevan

Օգտատերերը նրա և Սարգսյանների ընտանիքի մասին ծաղրանկարներ ու հումորային հրապարակումներ են տարածել.

Ոստիկանության հաղորդմամբ՝ 2018թ. հունիսի 26-ին ՀՀ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել՝ ՔՕ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021