Ատոմակայանը ևս 6 ամիս չի աշխատելու. չնայած խոստումներին` Հայաստանը դեռ նոր ԱԷԿ չունի

Մեծամորի ատոմակայանը վերանորոգման պատճառով մայիսի 15-ից հոկտեմբերի 2-ը չի գործելու: Ռ. Քոչարյանը 2003-2004-ին հայտարարել էր, որ Հայաստանը նոր ատոմակայան կունենա, Ս. Սարգսյանը 2010թ. էր խոստացել, որ 4,5 մլրդ դոլար արժողությամբ նոր ԱԷԿ կկառուցվի, իսկ Ն. Փաշինյանը 2018թ. նշել էր, որ հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարացվելու է, իսկ մինչև 2040թ. նոր ԱԷԿ է կառուցվելու:

Մեծամորի ատոմակայանը 2021թ. մայիսի 15-ից մինչև հոկտեմբերի 2-ը չի գործելու: Իրականացվելու են շուրջ 20 անուն մեքենայական սարքավորումների ապամոնտաժում և փոխարինում, կարգավորում և հիմնական սարքավորումների ստուգում, դրանց կապիտալ և միջին վերանորոգում: Հաղորդվում է, որ վերանորոգման աշխատանքների արդյունքում Ատոմակայանի շահագործման ժամկետը կերկարացվի մինչև 2026թ.:

Աղբյուրը հիշեցնում է, որ դեռևս Ռոբերտ Քոչարյանն իր նախագահության տարիներին` 2003-2004թթ., հայտարարել էր, որ Հայաստանում նոր ատոմակայան է կառուցվելու, նախագծի մշակման աշխատանքներն, իբր, արդեն սկսվել էին:

Սերժ Սարգսյանն իր հերթին 2010թ. հայտարարել էր, որ Հայաստանում կառուցվելու է 4,5 մլրդ դոլար արժողությամբ ԱԷԿ: Ավելի քան 2 մլրդ-ը տրամադրելու էր ռուսական կողմը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018թ. նշել էր, որ հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգվելու է, իսկ մինչև 2040 թվականը երկրում նոր ԱԷԿ է կառուցվելու:

Մինչ օրս, սակայն, իրականացման փուլում են շահագործման ժամկետի երկարացման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Միևնույն ժամանակ հիշեցվում է, որ արդեն երրորդ տարին է, ինչ Թուրքիայում ամբողջությամբ ռուսական միջոցներով կառուցվում է Աքքույուի ատոմակայանը, որն ունենալու է 4800 ՄՎտ հզորություն:

Ռուսաստանից ստացած արտոնյալ վարկի միջոցներով Բելառուսում հիմնվել է նոր ԱԷԿ` 2400 ՄՎտ հզորությամբ:

Ընդգծվում է, որ արդեն 20 տարի Հայաստանում խոսվում է նոր ատոմակայանի մասին, սակայն իրական գործընթացներ այդ ուղղությամբ դեռևս չկա և, հաշվի առնելով նոր ԱԷԿ-ի կառուցման համար անհրաժեշտ ժամանակահատվածը, ենթադրվում է, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում նոր ԱԷԿ Հայաստանը չի ունենա:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021