Ինչո՞ւ Կառավարությունը Covid-19-ի նոր ալիքի դեմ չի պայքարում
Նշվում է, որ «Փաշինյանը պատերազմն ավելի շուտ չի կանգնեցրել` վախենալով իշխանությունը կորցնելուց, և ներկայումս խիստ սահմանափակումներ չի մտցնում` նույն պատճառով»:
Կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերի թիվն այսօր, երկարատև ընդմիջումից հետո, կրկին գերազանցեց 1000-ը (1024): Վերջին 24 ժամում Հայաստանում Covid-19-ից 19 մարդ է մահացել: Տելեգրամյան ալիքը սա զարմանալի չի համարում` հաշվի առնելով, որ Առողջապահության նախարարը Sputnik V պատվաստանյութն անվանում է «սպուտնիկ 5»:
Նշվում է, որ Կառավարությունը ներկայումս միջոցներ չի ձեռնարկում կորոնավիրուսի հերթական ալիքը կանգնեցնելու ուղղությամբ: Ենթադրվում է, որ այդ ալիքը պայմանավորված է նոր շտամմներով, քանի որ հին շտամմների նկատմամբ Հայաստանի բնակչությունն արդեն քիչ թե շատ կոլեկտիվ իմունիտետ ունի:
Հայաստանում նախորդ տարվա ընթացքում շուրջ 10 հազար մարդ է մահացել պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով: Վարակի տարածման ներկայիս ցուցանիշները հուշում են, որ այս տարի նոր ալիքը կրկին մահացությունների մեծ թվի կհանգեցնի:
Ընդգծվում է, որ Հայաստանի Հանրապետությունում նոր շտամմների թեստավորում չի իրականացվում` համապատասխան հնարավորությունների բացակայության պատճառով:
Տելեգրամյան ալիքը կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ տարվող քաղաքականությունը համեմատում է պատերազմի հետ` նշելով, որ «Փաշինյանը պատերազմն ավելի շուտ չի կանգնեցրել` վախենալով իշխանությունը կորցնելուց, և ներկայումս խիստ սահմանափակումներ չի մտցնում նույն պատճառով»:
Շեշտվում է, որ ՀՀ կառավարությունը ոչ թե կանխարգելում է, այլ փորձում է հետևանքները վերացնել:
Հարավային Չինաստանի երկու քարանձավներում հայտնաբերված ատամները վկայում են, որ հոմո էրեկտուսը հարմարվել էր խիտ արևադարձային անտառներում կյանքին։ Գտածոների տարիքը գնահատվում է մոտ 324–184 հազար տարվա միջակայքում․ սա մայրցամաքային Չինաստանում այս տեսակի ներկայության ամենաուշ շրջանի հուսալիորեն թվագրված վկայությունն է։
Հյուսիսատլանտյան հարթ կետերի հետազոտությամբ զբաղվող կոնսորցիումը 2025 թվականի համար գնահատել է այս տեսակի թվաքանակը մոտ 382 կենդանի։ Նոյեմբերի 16-ին հրապարակված գնահատականը 1,8 տոկոսով ցածր է 2024 թվականի վերանայված ցուցանիշից։
Դանիայի Սեյերո կղզում թաղված տղամարդը մանկության տարիներին հիմնականում սնվել է ծովից ստացած մթերքներով։ Նրա ատամների վերլուծությունը ցույց է տվել, որ պատանեկությունից սկսած նա ավելի շատ ցամաքային սնունդ է օգտագործել՝ այն ժամանակ, երբ տարածաշրջանում արդեն հայտնվել էին առաջին երկրագործները։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու F-15EX Eagle II կործանիչ նոյեմբերի 15-ին վայրէջք են կատարել Օկինավայի Կադենա ավիաբազայում։ Սա ԱՄՆ-ից դուրս առաջին ավիաբազան է, որտեղ այդ կործանիչները կտեղակայվեն մշտապես։
Եվրոպական տիեզերական գործակալությունը նոյեմբերի 12-ին բաց հասանելիությամբ հրապարակել է «Էվկլիդ» տիեզերական աստղադիտակի մոտ 13 ամսվա դիտումների տվյալները։ Դրանք աստղագետներին կօգնեն կազմել Տիեզերքի եռաչափ քարտեզ և ուսումնասիրել մութ նյութի բաշխումը։
Սոլքի ինստիտուտի հետազոտողները մշակել են մեթոդ, որը նույն բջջում ցույց է տալիս թե՛ ԴՆԹ-ի խմբագրման արդյունքը, թե՛ գեների ակտիվության փոփոխությունները։ Մարդու լաբորատոր բջիջների մի խմբում մեթոդը հայտնաբերել է խմբագրման 43 տեղամաս, որոնցից 36-ը նախատեսված թիրախներից դուրս էին։

Դուք փորձել եք գրել արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք հաճախակի խախտումների պատճառով։
Հասկացա
Ձեր մեկնաբանությունում ինչ-որ բան կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ այն կանցնի մոդերացիա։
Հասկացա
Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։
Կայքի կանոնների խախտումների պատճառով ձեր հաշվի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։ Եթե սա սխալ է, գրեք մեզ։
Հասկացա
Մեր զտիչները ձեր գործողություններում նկատել են արհեստական ակտիվության նշաններ։ Մի փոքր ընդմիջեք և վերադարձեք ավելի ուշ։
Հասկացա