Սեուլում նոր բռնկման պատճառով 2 շաբաթով կրկին կփակեն թանգարանները, այգիներն ու պատկերասրահները

Հարավային Կորեայում ապրիլի սկզբից նկատվել էր կորոնավիրուսով վարակվածության դեպքերի նվազում՝ մայիսի սկզբին հասնելով օրական մինչև 2 նոր դեպքի: Սակայն մայիսի 28-ին մայրաքաղաքում 79 նոր դեպք է գրանցվել:

Մայիսի 28-ին Հարավային Կորեայում վերջին 2 ամսվա մեջ վարակվածության աննախադեպ թվով նոր դեպքեր են գրանցվել` 79: Այս հանգամանքն առողջապահական մարմիններին հարկադրել է սոցիալական հեռավորության առավել խիստ միջոցառումներ ձեռնարկել մայրաքաղաքում:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հաղորդել է, որ 79-ից 68-ը տեղային ծագում ունեն. գրեթե բոլոր դեպքերը գրանցվել են Սեուլում և հարակից շրջաններում: Հարավային Կորեայում Covid-19-ով վարակվածների ընդհանուր թիվը հասել 11344-ի: Մահացել են 269-ը: Ապրիլի սկզբից վարակվածների թիվն օրական աստիճանաբար նվազել է 80-90-ից մինչև 10-20: Մայիսի 6-ից հետո վարակվածների թիվը հասել է օրական 2-ի:

Նոր բռնկմանը զուգահեռ՝ հնչել են սոցիալական հեռավորության խիստ ռեժիմին վերադառնալու կոչեր: Առողջապահական մարմինները որոշել են մինչև հունիսի 14-ը խստացնել միջոցառումները մայրաքաղաք Սեուլում: Առողջապահության նախարարը բնակչությանը կոչ է արել զերծ մնալ որևէ հավաքներից կամ հանդիպումներից, խուսափել հանրային վայրեր, ռեստորաններ ու բարեր այցելելուց: Նա նշել է, որ հաջորդ երկու շաբաթները մայրաքաղաքային շրջանում ծայրահեղ ժամանակաշրջան են լինելու՝ վիրուսի հետագա տարածումը կանխարգելելու հարցում:

Մայիսի սկզբին Սեուլի Իթհևոն թաղամասի գիշերային ակումբներում ու բարերում կորոնավիրուսի տարածման պատճառով վարակվել է առնվազն 259 մարդ: Առկա են Covid-19-ի այլ զանգվածային օջախներ: Օրինակ` առնվազն 69 մարդ վարակվել է Coupang ընկերության պահեստում (Պուչխոն քաղաք, Քյոնգիդո նահանգ): Ներկայումս պահեստի ավելի քան 4 հազար աշխատակիցներ ու այցելուներ տան պայմաններում մեկուսացած են, առաջիկայում պետք է ստուգվի նրանց մոտ կորոնավիրուսի առկայության ստուգումը: Սպասվում է, որ վարակվածների թիվը կաճի:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021