Կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում հասել է 1111-ի: Վերջին 1 օրվա ընթացքում մահվան 1 նոր դեպք է գրանցվել, առողջացել է 32 մարդ:
Հայաստանի Հանրապետությունում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1111-ի՝ վերջին մեկ օրում ավելանալով 44-ով: Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ առողջացածների թիվը դարձել է 297՝ 1 օրում ավելանալով 32-ով:
Մինչ օրս կորոնավիրուսից Հայաստանում մահացել է 17 մարդ. նախորդ օրվա ընթացքում մահվան 1 նոր դեպք է գրանցվել. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացած 66-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ։
Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ սրտի իշեմիկ հիվանդություն, որի հետևանքով ձևավորվել է վերին մեզենտերիալ զարկերակների թրոմբոէմբոլիա։ Կատարվել է ստորին վերջույթների ամպուտացիա։ Ցավոք՝ վերջինիս կյանքը չի հաջողվել փրկել։
Հաղորդվում է, որ փաստացի բուժում է ստանում 797 պացիենտ: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 9095 մարդ:
Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…
Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…
Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…
Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…
Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…
Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…