Թուրքիայի տնտեսությունն ու Էրդողանի վարկանիշը շարունակում են անկումը․ սպասվում է նոր հակառեկորդ

Թուրքիայի նախագահը սեփական վարկանիշի ու երկրի տնտեսական վիճակի անկմանը զուգահեռ Կենտրոնական բանկի հերթական պաշտոնյային է ազատել։ Լիրան շարունակում է անկումը, իսկ Էրդողանի վարկանիշն արդեն զիջում է ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների, այդ թվում՝ Ստամբուլի և Անկարայի քաղաքապետերի վարկանիշին։

Կարծիք կա, որ առաջիկայում թուրքական լիրան կարող է նոր հակառեկորդ սահմանել։ Ինչպես հաղորդվում է՝ հունիսին թուրքական ընկերությունները ստիպված կլինեն մարել 6,9 մլրդ դոլարի արտարժութային պարտատոմսերը, ինչը կմեծացնի ճշնումն ազգային արժույթի նկատմամբ։

Թուրքական լիրան 2021թ․ առաջին հինգ ամիսների ընթացքում արդեն 13% անկում է գրանցել։ Հիմնական պատճառն է՝ օտարերկրացի ներդրողների զանգվածային արտահոսք թուրքական ակտիվներից, ինչն իր հերթին պայմանավորված է Էրդողանի աճող ոչ ադեկվատությամբ և տնտեսության վատթարացմամբ։

Այս համատեքստում ուշագրավ է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնից ազատել է Կենտրոնական բանկի բարձրաստիճան պաշտոնյայի, ինչը համարվում է ֆինանսական ոլորտի ղեկավարության փոփոխության առումով վերջին անսպասելի որոշումներից մեկը։

Հաղորդվում է, որ աճող տնտեսական խնդիրներին զուգահեռ նվազում է գործող վարչախմբի վարկանիշը։ Թուրքիայի նախագահին այս հարցում գերազանցում են ընդդիմադիր կուսակցությունների մի շարք ներկայացուցիչներ։ Հարցումները ցույց են տալիս, որ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն և Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշն Էրդողանի համեմատ 10%-ով ավելի բարձր վարկանիշ ունեն։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021