Կինոակադեմիան պատահաբար հրապարակել է «Օսկարի» կանխատեսումները. ցանկը հեռացվել է, սակայն հասցրել է տարածվել համացանցում

Թեև Ակադեմիան արդարացմամբ է հանդես եկել՝ նշելով, որ դա երկրպագուների կանխատեսումներն են, բայց օգտատերերի մի մասը ֆավորիտների ցանկն արժանահավատ է համարում:

Ամերիկյան Կինոակադեմիայի թվիթերյան էջը հրապարակել և նույն պահին հեռացրել է «Օսկար» մրցանակաբաշխության արդյունքները կանխատեսող ցանկը: Մարդիկ արդեն հասցրել են զայրանալ, բայց Ակադեմիան վստահեցնում է, որ երկրպագուների կանխատեսումներն են հրապարակվել, իսկ պատճառ է նշվել բագ-բաունտիի հարթակը: Միևնույն ժամանակ ցանկում հայտնվել են նախորդ մրցանակաբաշխության բոլոր ֆավորիտները՝ ներառյալ՝ «1917»-ը և «Մակաբույծները», Հոակին Ֆենիկսը, Ռենե Զելվեգերը և շատ այլք:

Հրապարակումը Թվիթերում հայտնվել է փետրվարի 4-ին՝ «Օսկարից» մոտ մեկ շաբաթ առաջ: Նույն պահին այն հեռացվել է, սակայն պատկերը տարածվել է համացանցում՝ ««Օսկարի» իմ կանխատեսումները: Ցանկում ներառված են բոլոր անվանակարգերը, այդ թվում՝ գլխավորը, և հնարավոր դափնեկիրները:

Թվիթերում հրապարակված նկարը / © The Academy

Գլխավոր անվանակարգերում անակնկալ չի եղել: Կորեացի ռեժիսոր Պոն Չժուն Խոյի «Մակաբույծները» ֆիլմն արդեն պարգևատրվել է 2019թ. Ոսկե արմավենու ճյուղով. «Ոսկե գլոբուսով», BAFTA-յով և 2020թ. ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայով: Գործնականում քննադատները հաստատում են Սեմ Մենդեսի թեկնածությունը՝ որպես լավագույն ռեժիսոր («1917»), Ռենե Զելվեգերին՝ Արթուր Ֆլեկի դերի համար («Ջոկեր»): Այն, որ Ֆենիկսը կստանա իր արժանի մրցանակը, կասկած չի առաջացնում: Մնում է միայն հուսալ, որ նրա ելույթը նույնքան հիշարժան կլինի, որքան SAG Awards-ի ժամանակ, իսկ կուլիսների ետևում դերասանը կրկին ինչ-որ ուշագրավ և անհարմար դրսևորում կունենա, ինչպիսին BAFTA-յից հետո արքայազն Ուիլյամսի համար խոնարհումն էր:

Շուրջ 3,5 մլն հետևորդների մի մասն ամեն դեպքում նկատել է թվիթը և հասցրել զարմանքն արտայատել: Իրավիճակը բացատրելու համար Ակադեմիան նոր հրապարակում է տեղադրել՝ նշելով, որ նախորդ ցանկն իրենցը չի եղել: Ենթադրվում է՝ դա երկրպագուների տարբերակն էր:

Մենք երկրպագուներին առաջարկել ենք կիսվել «Օսկարի» իրենց կանխատեսումներով: Շատերն արդեն արել են դա: Թվիթերում փոքր խնդրի պատճառով մեր անունից է հրապարակվել: Բայց դա այդպես չէ, սխալն արդեն ուղղված է: Մեր ընտրությունը հայտնի կդառնա այս կիրակի:

Նախորդ հրապարակումներում օգտատերերին իսկապես առաջարկել են իրենց կանխատեսումները գրել: Ենթադրվում է, որ Կինոակադեմիան պատահաբար է հրապարակել ընդհանուր կանխատեսումները՝ առանց մեկնաբանության, ինչի պատճառով հրապարակումն Ակադեմիայի անունից ներկայացվածի տեսք է ունեցել: Լսարանի մի մասին արդարացումը չի համոզել, ոմանց համար նույնիսկ միևնույն է եղել:

Այո, ճիշտ է:
Շատ լավ, բայց «Մակաբույծները»՝ լավագույն ֆիլմ, չմոռանաք:

Կանխատեսումները կհաստատվեն, թե՝ ոչ, հայտնի կդառնա փետրվարի 9-ին՝ ԱՄՆ-ում: Այս անգամ ևս Կինոակադեմիան հայտարարել է, որ արարողությունն ընթանալու է առանց վարողի, հետաքրքրությունը նվազել է: Մի շարք օգտատերեր հաճույքով առաջարկել են իրենց թեկնածությունը հաջորդ տարվա համար:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021