Բացիկը վաճառող առևտրային ցանցն արդեն դադարեցրել է համագործակցությունը չինական արտադրողի հետ. վերջինս կասկածվում է օտարերկրացի դատապարտյալներին հարկադիր աշխատացնելու մեջ:
Լոնդոնցի 6-ամյա աղջիկը՝ Ֆլորենս Ուիդիկոմբը, Tesco սուպերմարկետի սուրբծննդյան բացիկում հայտնաբերել է օնգության խնդրանք՝ գրված Չինաստանում աշխատող օտարերկրյա բանտարկյալների կողմից:
Սկզբում երեխան խնդրանքը որպես կատակ է ընդունել: Նա իր ընկերների համար է բացիկներում գրառումներ կատարել, իսկ դրանցից մեկում արդեն գրված է եղել, ինչն աղջնակի մոտ ծիծաղ է առաջացրել:
Բացիկում գրված է եղել. «Մենք Շանհայի Ցինպու չինական բանտի օտարերկրացի բանտարկյալներ ենք: Մեզ ստիպում են աշխատել՝ մեր կամքին հակառակ: Խնդրում ենք՝ օգնեք և հաղորդեք իրավապաշտպան կազմակերպություններին:
Ընտանիքը կապ է հաստատել բացիկում նշված լրագրող Պիտեր Համֆրիի հետ, ով նույն բանտում դատապարտյալ է եղել: Նրա աղբյուրները հաստատել են, որ վերջին տարիներին Ցինպու բանտի դատապարտյալներին հարկադրում են աշխատել: Համֆրիի՝ պատիժը կրելու ժամանակ աշխատանքները կամավոր էին:
Համֆրին հավելել է, որ ազատություն դուրս գալուց հետո, 2015թ., չինական բանտերում նամակների գրաքննությունը խստացվել է: Նրա խոսքով՝ դատապարտյալները դիմել են հին մեթոդին՝ պարզապես այս անգամ շշով հաղորդագրությանը փոխարինել է սուրբծննդյան բացիկը:
Հրապարակումից հետո Tesco-ն դադարեցրել է համագործակցությունը չինական արտադրամասի հետ, որտեղից բացիկը բերվել էր: Առևտրային ցանցում նշել են, որ ունեն աուդիտի համակարգ, որը ստուգում է դատապարտյալների աշխատանքի օգտագործման բացառումը: Արտադրամասն արդեն անցել է այդ ստուգումը, սակայն Tesco-ն պատրաստվում է կրկին աուդիտ անցկացնելու: Հաղորդվում է, որ եթե պարզվի, որ արտադրամասն այդպիսի խախտում է թույլ տալիս, ապա համագործակցությունն անմիջապես և ընդմիշտ կդադարեցվի:
Արտադրամասի ներկայացուցիչն իր հերթին հերքել է դատապարտյալների աշխատանքի օգտագործումը: Նա պնդել է, որ չարամիտները ցանկանում են դրանով հեղինակազրկել գործարանն ու երկիրը:
Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…
Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…
Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…
Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…
Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…
Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…