Գիտնականներն առաջին անգամ Արեգակի վրա մագնիսական պայթյուն են արձանագրել
Աստղագետները նշել են, որ պայթյունի էպիկենտրոնում ջերմաստիճանը հասել է 1-2 միլիոն °C-ի, ինչը միջուկային պայթյունի էպիկենտրոնից կրկնակի անգամ բարձր է:
Աստղագետներն Արեգակի մակերևույթին հզորագույն պայթյուն են արձանագրել: Այն նման չի եղել նախկինում գրանցվածներին: Չնայած նրան, որ մասնագետներն այդպիսի երևույթի առկայության մասին ենթադրել էին դեռ 15 տարի առաջ, դրանցից մեկի դիտարկումը ներկայումս են իրականացրել: Աշխատանքները կատարել են NASA-յի աստղագետները՝ Արեգակնային դինամիկական աստղադիտարանի (SDO) նորագույն սարքավորմամբ:
Հետազոտողներն ականատես են եղել Արևի մակերևույթի ժայթքմանը, որի արդյունքում աստղի մագնիսական դաշտերը մասնատվել են, ապա՝ կրկին միավորվել, ինչը հանգեցրել է աննախադեպ մագնիսական պայթյունի:
Գիտնականները պայթյունը դիտարկել են Արեգակի մթնոլորտի արտաքին շերտում՝ արևապսակում: Ժայթքման արդյունքում հրվիժակի (պրոտուբերանց՝ լույս արձակող մատերիայի դուրս ցցված մասերը) տեսքով նյութերն են նետվել:
Ո՞րն է մագնիսական պայթյունի պատճառը
Մագիսական պայթյունի պատճառը ժայթքումն է: Նշվում է, որ այս երևույթը հասկանալու դեպքում Արեգակի մթնոլորտն ավելի հասկանալի կդառնա, ինչպես նաև հնարավոր կլինի կանխատեսել տիեզերական եղանակը: Հետազոտողները ենթադրում են, որ ժայթքումը պլազմայի կամ լիցքավորված գազի անդադար հոսքով, որը բախվում է մագնիսական դաշտերին և նրանց ստիպում առանձնանալ: Երևույթը ստացել է «մագնիսական վերամիացում» անվանումը և քաջ հայտնի է մասնագետներին: Բայց ավելի վաղ հետազոտողները դիտարկել են միայն ինքնաբերական վերամիացումները, ոչ թե՝ հարկադրվածները:
Արևի վրա մագնիսական դաշտերի սահմաններն աննկատ են, բայց ենթարկվում են մոտակա պլազմայի լիցքավորված մասնիկների ազդեցությանը: NASA-յի SDO-ի նորագույն սարքավորումների շնորհիվ աստղագետները կարողացել են կենտրոնանալ պլազմայի դիտարկման վրա: Հետազոտողները նշել են, որ պայթյունի էպիկենտրոնում ջերմաստիճանը հասել է 1-2 միլիոն °C-ի, ինչը միջուկային պայթյունի էպիկենտրոնից կրկնակի անգամ բարձր է:
Արևապսակի գաղտնիքը
Հայտնի է, որ Արեգակնային համակարգում եղանակը կախված է Արևից: Լուսատուի վրա սկիզբ առնող ֆիզիկական գործընթացների ամբողջականությունը վերջնարդյունքում ազդեցություն է ունենում Երկրի վրա գտնվող բոլոր արարածների ու տեխնոլոգիաների վրա: Աստղագիտության ամենագրավիչ հանելուկն Արեգակի մթնոլորտն է՝ հատկապես պսակը, որը մի քանի միլիոն աստիճանով տաք է աստղից: NASA-յի Parker զոնդը ներկայումս փորձում է բացահայտել արևապսակի գաղտնիքը՝ աստիճանաբար մոտենալով լուսատու աստղին:
Parker-ը NASA-յի կողմից ստեղծվել է հենց արևապսակ հասնելու նպատակով: Զոնդն օժտված է գերհզոր ջերմապաշտպան էկրանով՝ ընդունակ դիմակայելու ջերմության աննախադեպ մակարդակին ու ճառագայթմանը, որը 500 անգամ գերազանցում է Երկրի վրա առկա ճառագայթմանը: Հետազոտողները հույս ունեն, որ իր յոթնամյա առաքելությամբ Parker-ը հնարավորություն կընձեռնի ուսումնասիրել պսակը, արևային քամին և գեոմագնիսական փոթորիկները, որոնք կարող են Երկրի վրա իսկական քաոսի պատճառ դառնալ:
Մեկնաբանությունները