Ի՞նչ փոփոխություններ են կատարվել Պարետի որոշմամբ

Դիմակ կրելն այսուհետ պարտադիր չէ անձնական մեքենայում, հանգստի գոտիներում, լողափերում, սարերում, անտառներում, սակայն՝ ոչ բոլոր դեպքերում. անհրաժեշտ է ծանոթանալ բացառություններին:

Պարետի նոր որոշմամբ՝ ՀՀ տարածքում կիրառվող սահմանափակումներում կատարվել են որոշ փոփոխություններ:

Դիմակ կրելը պարտադիր է՝

— Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում:

— Պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի այլ միջոցառումների մասնակցության դեպքում:

— Հանրային տրանսպորտում՝ այդ թվում՝ տաքսիներում:

Դիմակ թույլատրվում է չկրել՝

— Մինչև 6 տարեկան երեխաներին,

— Քրոնիկ շնչառական հիվանդություններ (ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարություն, 3- րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն) ունեցող անձանց՝ հիվանդությունը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում,

— Ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս,

— Գյուղական և քաղաքային բնակելի վայրերից դուրս՝ բացօթյա հանգստի նպատակով նախատեսված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափներում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում:

— Անձնական օգտագործման մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցներում:

Հավելենք, որ դիմակ կրելու պարտադիր կանոնները, բացի վերոնշյալ փոփոխություններից, ուժի մեջ են:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021