ՄՕԿ-ը հրապարակել է Փարիզ-2024 Օլիմպիադայի լոգոն

Բեքերս-Վյեժանի խոսքով՝ լոգոյում արտահայտված խորհուրդը միավորում է արժեքները, պատմությունն ու ֆրանսիական հնչերանգը, որոնք 2024թ. Օլիմպիական խաղերին իսկական առանձնահատկություն են հաղորդում:

Միջազգային օլիմպիական կոմիտեն ներկայացրել է 2024թ. Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի լոգոն:

Լոգոյում պատկերված են սիմվոլներ, որոնք մեդալն են խորհրդանշում, Օլիմպիական և Պարալիմպիական կրակը և Ֆրանսիական Հանրապետության խորհրդանիշը՝ «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսի մարմնավորում հանդիսացող Մարիաննայի դեմքը: Հիմնական գույնը ոսկեգույնն է՝ Օլիմպիադայի ամենացանկալի պարգևի գույնը:

Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի հարցով զբաղվող Միջազգային օլիմպիական կոմիտեի Համակարգող հանձնաժողովի ղեկավար Պիեր-Օլիվյե Բեքերս-Վյեժանը շնորհավորել է նոր խորհրդանշանի թողարկման կապակցությամբ: Նրա խոսքով՝ լոգոյում արտահայտված խորհուրդը միավորում է արժեքները, պատմությունն ու ֆրանսիական հնչերանգը, որոնք 2024թ. Օլիմպիական խաղերին իսկական առանձնահատկություն են հաղորդում: Նա հույս է հայտնել, որ նորարական դիզայնը արագորեն կճանաչվի աշխարհում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պեկինում 2022թ. կայանալիք Օլիմպիական խաղերի խորհրդանիշ է ընտրվել սառցե կոստյում հագած պանդան: Պարալիմպիական խաղերի խորհրդանիշը դարձել է մարդուկը՝ չինական ավանդական լապտերով: Նրա անունը Շուեյ Ռոն Ռոն է, և լապտերը պետք է ջերմացնի բոլոր մարզիկների և երկրպագուների սրտերը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021