Փաշինյանը ստորագրել է Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատման միջնորդագիրը

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը: Արթուր Վանեցյանն իր հերթին հանդես է եկել հայտարարությամբ:

Այսօր Վանաձորում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ստորագրել է համապատասխան միջնորդագիրը, ըստ որի՝ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը հրաժարական կտա:

Վարչապետի հայտարարությունը / ©Factor tv

Վարչապետը նշել է, որ Արթուր Վանեցյանը հրաժարական տալով կենտրոնանալու է Հայաստանի Ֆուտբոլի Ազգային հավաքականին Եվրոպայի առաջնության եզրափակիչ հատված բերելու շատ կարևոր ազգային ու պետական նշանակության գործի վրա:

Իր հերթին ուշագրավ հայտարարություն է արել նաև Արթուր Վանեցյանը.

Նախագահ Արմեն Սարգսյանն արդեն ստորագրել է Արթուր Վանեցյանին ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021