12,347

Ինչքա՞ն է կազմելու մեքենայի մաքսատուրքը հունվարի 1-ից հետո

Oրինակ՝ 1000 եվրոյով արտերկրից ներմուծված 1800 խսմ շարժիչի ծավալով, 12 տարեկան մեքենայի ներմուծման արժեքը կկազմի 1800 x 4,8€ = 8640€, սրան կգումարվի նաև 10% (100€) բնապահպանական վճար:

Նորագավիթ ավտոմաքսատուն
Նորագավիթ ավտոմաքսատուն / ©azatutyun.am / Հեղինակ՝ неизвестен, фото предоставлено пользователем

Վերջին շրջանում քննարկվող ամենաարդիական հարցերից մեկը հունվարի 1-ից ավտոմեքենաների և մի շարք այլ ապրանքների մաքսատուրքերի ու հարկերի սահմանաչափերի նախատեսվող փոփոխություններն են:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիների համար երրորդ երկրից ավտոմեքենա ներմուծելիս մինչ այժմ գործող 10 տոկոս մաքսատուրի փոխարեն սահմանվում է ավելի բարձր դրույքաչափ: Նախ՝ նշենք, որ դեռևս 2015թ.-ից Եվրասիական տնտեսական միության մյուս երկրներում արդեն գործում էր 15% և ավել (ըստ տարեթվի և շարժիչի հզորության) մաքսատուրքը, իսկ Հայաստանին տրամադրված էր 5 տարի արտոնյալ ժամկետ: Ոլորտի մասնագետները նշում են, որ արտոնյալ ժամկետը տրված էր երկրում տեղական արտադրության խթանման պայմանով, ինչը չի արվել, ուստի անհիմն է ևս 2, 3, կամ 5 տարի խնդրել ԵԱՏՄ երկրներից, որտեղ որոշումները կատարվում են կոնսենսուսով:

Այսպես, ՊԵԿ հաղորդմամբ՝ հունվարի 1-ից երրորդ երկրից ԵԱՏՄ տարածք ավտոմեքենա ներմուծելու դեպքում մաքսատուրքերն ու հարկերը հաշվարկվելու են միասնական դրույքաչափով, որը ներառում է մաքսատուրքերի և ավելացված արժեքի հարկի հանրագումարը` առանց այդ հարկերը տրոհելու: Հաշվարկը կատարվելու է ներմուծվող ավտոմեքենայի թողարկման տարեթիվը, ավտոմեքենայի արժեքը ու շարժիչի աշխատանքային ծավալը հաշվի առնելով:

ԵԱՏՀԽ 107-րդ որոշումը

Նոր սահմանաչափերը նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի (ԵԱՏՀԽ) 20.12.2017թ. 107-րդ որոշմամբ: Ստորև ներկայացնում ենք այդ որոշմամբ սահմանված միասնական դրույքաչափերը:

Մինչև 3 տարեկան մեքենաների մաքսատուրքի հաշվարկ՝ ըստ ԵԱՏՀԽ որոշման / ©Shesht.am

Նշենք, որ այստեղ հաշվված չէ բնապահպանական վճարը:

3-5 տարեկան մեքենաների մաքսատուրքի հաշվարկ` ըստ ԵԱՏՀԽ որոշման / ©Shesht.am

Նշենք, որ 3-5 տարեկան և ավելի հին տարեթիվ ունեցող մեքենաների համար թողարկման տարեթիվը հաշվարկվում է միայն բնապահպանական վճարի համար, իսկ մաքսատուրքի դեպքում հաշվարկի վրա չի ազդում:

5 տարեկան և ավելի հին մեքենաների մաքսատուրքի հաշվարկ՝ ըստ ԵԱՏՀԽ որոշման / ©Shesht.am

Բնապահպանական հարկը չի փոխվելու և շարունակվելու է գանձվել ՀՀ հարկային օրենսգրքի 171-րդ հոդվածի համաձայն։ Ըստ այդ օրենքի՝ մինչև 5 տարեկան ավտոմեքենաներն ազատված են բնապահպանական հարկերից: 5-10 տարեկան ավտոմեքենաների համար գանձվում է 2% հարկ, 10-15 տարեկանների համար՝ 10%, իսկ 15 տարեկանից բարձրներինը՝ 20%:

Օրինակներ

Բերենք երրորդ երկրից ներմուծվող ավտոմեքենայի մաքսատուրքի հաշվարկման օրինակներ.

Մեքենայի արժեքը 7500 եվրո է, մինչև 3 տարեկան է, շարժիչի հզորությունը՝ 2000 խսմ, այդ դեպքում ստացվում է՝ 7500€ x 54% = 4050€, բայց 2000խսմ x 2,5€ = 5000€, ուստի այս դեպքում մեքենայի մաքսատուրքը կկազմի 5000 եվրո:

Մեքենայի արժեքը 15000 եվրո է, մինչև 3 տարեկան, շարժիչը՝ 4500 խսմ, կստացվի՝ 15000€ x 48% = 7200€, բայց՝ 4500խսմ x 3,5€ = 15750€, իսկ եթե մեքենայի շարժիչը լինի 1600 խսմ, ապա՝ 1600 x 3,5€ = 5600€, այսինքն՝ առաջինի դեպքում հաշվվում է խսմ-ով, քանի որ այն ավելի բարձր է, իսկ երկրորդ դեպքում՝ 48%-ով, քանի որ սա է ավելի բարձր:

Հայաստանում ամենապահանջված մեքենաների միջին տարիքը 12 է, աշխատանքային ծավալը՝ 1800-2300 խսմ: Հաշվենք սա. այս դեպքում մեքենայի գինն էական չէ, կարևորը շարժիչի ծավալն է. օրինակ՝ 1000 եվրոյով արտերկրից գնված 1800 խսմ մեքենայի ներմուծման արժեքը կկազմի 1800 x 4,8€ = 8640€, սրան կգումարվի նաև 10% (100€) բնապահպանական վճար:

Ի՞նչ պետք է իմանալ՝ ավտոմեքենա ներկրելիս / ©ՀՀ ՊԵԿ RA SRC

ՊԵԿ հաղորդմամբ՝ ավտոմեքենաների արժեքը հայտարարագրվում է ուղևորային մաքսային հայտարարագրում: Եթե ներկայացված փաստաթղթերում արժեքը չի հիմնավորվում, ապրանքի արժեքը սահմանում է մաքսային մարմինը՝ համաձայն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 267-րդ հոդվածի։

Հավելենք, որ ԵԱՏՄ տարածքում մաքսատուրք չի գանձվում: Միասնական դրույթաչափով հարկումից ազատված են մի շարք փոխադրամիջոցներ, որոնցից են՝ էլեկտրական մարտկոցով կամ հիբրիդային շարժիչով աշխատող ավտոմեքենաները, հատուկ բժշկական ծառայության համար նախատեսված մեքենաները:

Ներկայումս Կառավարությունում քննարկվում մինչև 4 տարեկան ավտոմեքենաներն իրավաբանական անձանց համար ավելացված արժեքի հարկից ժամանակավորապես ազատելու օրենսդրական նախաձեռնությունը:

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Նոյեմբերի 3, 10:10
Հ. Թումանյան

ԱՄՆ-ի միջնորդությամբ Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչները նոյեմբերի 10–11-ին Աբու Դաբիում աշխատանքային բանակցություններ կանցկացնեն։ Այդ մասին նոյեմբերի 2-ին հայտարարել է ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը՝ նշելով, որ օրակարգում կլինեն հետպատերազմյան անվտանգության պայմանավորվածություններն ու պատերազմի ավարտին ուղղված քայլերը։

Նոյեմբերի 4, 14:03
Հ. Թումանյան

Չինաստանի և Ֆիլիպինների արտգործնախարարները նոյեմբերի 3-ի հեռախոսազրույցում պայմանավորվել են պահպանել դիվանագիտական կապը։ Հարավչինական ծովում կողմերի հավակնությունները շարունակում են բախվել, իսկ վեճի կարգավորման նոր համաձայնության մասին չի հայտարարվել։

Նոյեմբերի 3, 16:15
Հ. Թումանյան

Բջջային մշակույթների և մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ cGAS սպիտակուցի կորուստը մեծացնում է բջիջներում խոլեստերինի կուտակումը և նպաստում ուռուցքի աճին։ Աշխատանքը բացահայտում է այս իմունային սպիտակուցի ևս մեկ գործառույթ՝ բջջակորիզում գեների ակտիվության կարգավորումը։

Հոկտեմբերի 30, 08:07
Հ. Թումանյան

Շվեդիայի 10 հիվանդանոցի կոյուղաջրերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հակաբիոտիկների մնացորդները նպաստում են դեղակայուն բակտերիաների գերակշռմանը։ Գիտնականներն այդ ազդեցությունը հիմնականում կապել են ցիպրոֆլոքսացինի և ցեֆոտաքսիմի հետ։

Նոյեմբերի 1, 20:00
Հ. Թումանյան

Սենեգալում հոկտեմբերի 31-ին բացվել են Դակար-2026 պատանեկան օլիմպիական խաղերը՝ Աֆրիկայում անցկացվող առաջին օլիմպիական մարզական իրադարձությունը։ Մինչև նոյեմբերի 13-ը Դակարում և հարակից երկու քաղաքներում կմրցեն շուրջ 2700 պատանի մարզիկներ։

Հոկտեմբերի 30, 11:14
Հ. Թումանյան

Հարավկորեական DAPA գործակալությունը հայտնել է ծովային հետևակի MAH հարվածային ուղղաթիռի մշակման ավարտի մասին։ Սերիական արտադրությունը նախատեսվում է սկսել 2027 թվականին՝ սպառազինության, նավերից շահագործման և շրջակա միջավայրի ազդեցության փորձարկումներից հետո։

Հոկտեմբերի 16, 17:03
Հ. Թումանյան

Tesla-ն ներկայացրել է նոր սերնդի Roadster-ը, որը կարողանում է կարճ ժամանակով օդ բարձրանալ, պտույտ կատարել և վայրէջք կատարել անիվների վրա։ Ընկերության հայտարարությամբ՝ մեքենան 0-ից մինչև 97 կմ/ժ արագացել է 0,81 վայրկյանում, իսկ արտադրությունը նախատեսվում է սկսել 2028-ին։

Հոկտեմբերի 11, 21:17
Հ. Թումանյան

Գիտնականներն ուսումնասիրել են Սուրբ Հեղինե կղզում ապրող Ջոնաթան հսկա կրիայի գենոմն ու գեների ակտիվությունը կարգավորող քիմիական նշումները։ Ըստ գնահատականների՝ 194 տարեկան կենդանու մոտ հայտնաբերված որոշ առանձնահատկություններ կարող են առնչվել նրա երկարակեցությանը, սակայն այդ կապը դեռ ապացուցված չէ։

Հոկտեմբերի 14, 09:35
Հ. Թումանյան

NASA-ի Parker Solar Probe սարքի տվյալներով գիտնականները պարզել են, որ արևային քամու մագնիսական տատանումների պտույտի ուղղությունը փոխվում է՝ կախված դիտարկվող մասշտաբից։ Արդյունքն օգնում է հասկանալ տիեզերական պլազմայի տուրբուլենտ վարքը և կարող է օգտակար լինել տիեզերական եղանակի մոդելավորման համար։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն