Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով

Վարչապետը նշել է, որ ախտանշաններ, այդ թվում՝ ջերմություն, չունեն, այժմ մեկուսացված են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ վարակվել է կորոնավիրուսով: Նրա խոսքով՝ դրական են եղել ընտանիքի բոլոր անդամների թեստի արդյունքները:

Կորոնավիրուսի դրական թեստի մասին / © Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը նշել է, որ ախտանշաններ չունեն, այժմ մեկուսացված են: Թեստավորումը, վարչապետի խոսքով, պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ պատրաստվել է այցելել դիրքեր, այդ նպատակով կանխարգելիչ ստուգում է իրականացվել:

Վարչապետը վարակվելու հավանական պատճառ է համարել նիստերի ժամանակ սպասարկող անձնակազմի կողմից հակահամաճարակային կանոնները պատշաճ կերպով չապահովելը: Մասնավորապես, նիստերից մեկի ժամանակ նկատել է, որ բաժակը սեղանին են տեղադրում առանց ձեռնոցի: Նկատողություն արվել է, սակայն Փաշինյանը նշել է, որ հնարավոր է՝ նման այլ խախտումներ ևս արված լինեն, ինչի պատճառով վարակը հասնի կառավարություն:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021