Real Madrid-ը Երևանում կունենա իր պաշտոնական ֆան-շարժումը

Հայաստանը կլինի 84-րդ երկիրը, որտեղ արքայական ակումբն իր պաշտոնական ֆան-շարժումը կունենա: Երկրպագուներն արդեն 13 տարի ակտիվ են, ունեն իրենց կայքը և ֆեյսբուքյան էջը:

Հայաստանը կլինի 84-րդ երկիրը, որտեղ իսպանական ֆուտբոլային ակումբն իր պաշտոնական ֆան-շարժումը կունենա: Ներկայումս Երևանում գործում է այդպիսի խումբ, որը հավանաբար սեպտեմբերին արքայական ակումբի կողմից պաշտոնական կարգավիճակ (Peña) կստանա: Այդպիսի կարգավիճակ այս պահին ունի 193 ֆան-շարժում՝ աշխարհի տարբեր հատվածներում:

Որոշումը պայմանավորված է նրանով, որ երևանյան երկրպագուներն արդեն 13 տարի շարունակ ակտիվ են եղել, ստեղծել են իրենց կայքը (RealMadrid.am), ունեն նույնանուն ֆեյսբուքյան էջ: Վերջինս ունի 110 հազար հետևորդ, ինչը 3 մլն բնակչություն ունեցող պետության համար բավականին մեծ թիվ է համարվում:

Հաղորդվում է, որ Երևանում գործող ֆան-շարժումը ներկայումս ունի 100 մասնակից, ովքեր նախապատրաստել են անհրաժեշտ փաստաթղթերը՝ մադրիդյան ակումբի կողմից պաշտոնապես ճանաչվելու համար: Ֆան-շարժման մասնակիցների թիվը տարեցտարի աճում է: Նշվում է, որ նախորդ տարի նրանց թիվը եղել է 60: Հետևորդները միայն Երևանից չեն, ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ ամբողջ Հանրապետությունից կան ակտիվ հետևորդներ:

Երևանյան ֆան-շարժումը ներկայումս ամենօրյա հրապարակումներ է կատարում, ակտիվորեն հետևում Real Madrid-ի հետ կապված նորություններին՝ դրանց մասին տեղեկացնելով հայաստանյան երկրպագուներին:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021