Վտանգավոր հարուցիչները փորձում են օգտագործել ռազմաքաղաքական նպատակներով. Պատրուշև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ մի շարք երկրներում, որտեղ օտարերկրյա կենսալաբորատորիաներ են տեղակայված, տեղի են ունենում վտանգավոր հիվանդությունների բռնկումներ: Խոսքը միայն կորոնավիրուսի մասին չէ:

Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Մոսկվայում ընթացող Անվտանգության միջազգային համաժողովի ժամանակ մի շարք հայտարարություններ է արել, որոնցից առանձնապես ուշագրավ են կենսաբանական զենքի վերաբերյալ նախազգուշացումները:

Պատրուշևի խոսքով` ակնհայտ նշաններ կան, որ փորձ է արվում վտանգավոր հարուցիչները (պաթոգեններ) օգտագործել ռազմաքաղաքական նպատակներով: ԱԽ քարտուղարը շեշտել է, որ կենսաբանական զենքի վերստեղծումը տեսանելի է:

Ռուս պաշտոնյան ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ մի շարք երկրներում, որտեղ օտարերկրյա կենսալաբորատորիաներ են տեղակայված, տեղի են ունենում վտանգավոր հիվանդությունների բռնկումներ:

Նիկոլայ Պատրուշևն ընդգծել է, որ կենսաբանական վտանգները պայմանավորված չեն միայն կորոնավիրուսային վարակի տարածմամբ. «առկա են համաճարակային այլ վտանգներ»:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021