Ադրբեջանում Ռուսաստանի քաղաքացու են դատում — Շեշտ.am (shesht.am)
2 րոպե
Խմբագրություն

Ադրբեջանում Ռուսաստանի քաղաքացու են դատում

Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռի խոցման մեղավորներին դատելու փոխարեն` Բաքուն ՌԴ քաղաքացի Էդուարդ Դուբակովին մեղադրանք է առաջադրել «ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում», «հանցավոր համայնքին մասնակցություն» և «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով։

Դուբակովի դատավարությունը / © Trend

Ադրբեջանական լրատվամիջոցներից հայտնի է դարձել, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում մեկնարկել է Ռուսաստանի քաղաքացու քրեական գործով դատավարությունը։ Էդուարդ Դուբակովին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի «ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում», «հանցավոր համայնքին մասնակցություն» և «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով։

Հիշեցնենք, որ մինչ օրս Ադրբեջանում «չեն հայտնաբերվել» Հայաստանի տարածքում Նախիջևանի կողմից արձակված հրթիռից ռուսական ուղղաթիռի խոցման և երկու օդաչուների մահվան մեղավորները: Սակայն Բաքվի իշխանությունները դրա փոխարեն շարունակում են իրենց հայրենիքը պաշտպանող հայ զինծառայողների դատավարությունները:

Ավելի վաղ Բաքվի դատարանը 20 տարվա ազատազրկման էր դատապարտել Արցախում գերեվարված լիբանանահայ Վիգեն Եվլեկչեչյանին։ Բացի նրանից` Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը, ինչպես հաղորդվում է, դատում է ավելի քան ևս մեկ տասնյակ հայերի։ Ադրբեջանական իշխանությունները նրանց ներկայացնում են որպես «ձերբակալվածներ», այլ ոչ թե` ռազմագերիներ:

Հիշեցնենք նաև, որ Ալիևը թուրք գործընկերոջ ու նրա կնոջ ներկայությամբ հայտարարել էր մեծ թվով հայ գերիների պահման մասին, որոնք, նրա խոստովանությամբ, պահվում են հայկական կողմից ցանկալի զիջումների հասնելու համար, այդ թվում` ականապատ դաշտերի քարտեզների:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.