Թուրքական էլիտար «Komando» ջոկատը Մարտունու հատվածում փախուստի է դիմել պատերազմի վերջին օրը

Ոչնչացված սպաներից մեկի մոտ հայտնաբերվել է մարտական դանակ. այն դանակներից, որն արտադրվել է թուրքական «ռեյնջերների» էլիտար ջոկատի հատուկ պատվերով:

@wargonzo նախագծի ձեռքին են հայտնվել լուսանկարներ, որոնք արվել են Արցախի Պաշտպանության բանակի մարտիկների կողմից՝ Մարտունիի ուղղությամբ: Հենց այս հատվածում են Ադրբեջանի զինված ուժերը սկսել նահանջել՝ ամբողջ ուժերը նետելով Շուշիի վրա հարձակման ուղղությամբ:

Նշվում է, որ ադրբեջանական ուժերի նահանջն ուղեկցվել է կորուստներով: Ոչնչացված սպաներից մեկի մոտ հայտնաբերվել է մարտական դանակ. այն դանակներից, որն արտադրվել է թուրքական «ռեյնջերների» էլիտար ջոկատի հատուկ պատվերով: Այս գտածոն փաստում է, որ Մարտունու հատվածում նահանջողների շարքում եղել են նաև հատուկ նշանակության «Komando» ջոկատի զինվորները, որոնք Անկարայից են ուղարկվել Արցախ:

Այս համատեքստում ուշագրավ է, որ Էրդողանը նախագիծ է ներկայացրել երկրի խորհրդարան՝ Ադրբեջան զորք ուղարկելու վերաբերյալ, մինչդեռ թուրք զինվորականներն Արցախում ռազմական գործողություններին ի սկզբանե մասնակցել են:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021