Մթերային շուկայում նոր բռնկման պատճառով Պեկինը մասամբ շրջափակվել է

Վերջին օրվա ընթացքում Չինաստանի մայրաքաղաքում Covid-19-ով վարակվածության 27 նոր դեպք է հաստատվել: Փակվել են մի շարք կրթական, ժամանցային, մարզական հաստատություններ, արգելվել է մուտքը հարևան նահանգներ:

Պեկինի «Սինֆադի» մեծածախ շուկայում կորոնավիրուսային վարակի նոր բռնկման պատճառով բարձր ռիսկայնության խմբում գտնվող անձանց արգելվել է դուրս գալ մայրաքաղաքի սահմաններից:

Տաքսիստներին և ուղևորների փոխադրող վարորդներին նույնպես արգելվել է հատել քաղաքի վարչական սահմանը: Պեկինը դադարեցրել է միջքաղաքային ավտոբուսային հաղորդակցությունը հարևան նահանգների՝ Հեբեյի և Շանդունի հետ, իսկ Շանհայի իշխանությունները մայրաքաղաքից ժամանողներից պահանջել են երկու շաբաթով մեկուսանալ:

Մայրաքաղաքում ժամանակավորապես դադարեցվել է նաև տարրական և միջնակարգ դպրոցների գործունեությունը, արգելվել են ժամանցային և մարզական միջոցառումները: Պեկինը իշխանությունները որոշել են փակել ժամանցային բոլոր կենտրոնները, ռեստորանները և այլ մթերային շուկաները:

Հաղորդվում է, որ հունիսի 11-ից մինչ օրս Պեկինում կորոնավիրուս է հաստատվել 106 մարդու մոտ: Վերջին օրվա ընթացքում նոր դեպքերը 27-ն են:

Նախորդ օրերին վարակվածների մեծ մասը կապ ունի «Սինֆադի» մթերային մեծածախ շուկայի հետ. վաճառակետերի աշխատակիցներ են, նրանց հարազատներ ու մտերիմներ: Իշխանություններն ուսումնասիրել են շուրջ 200 հազար մարդու, ովքեր 2 շաբաթվա ընթացքում եղել են շուկայում՝ մինչև փակումը: Նրանց հորդորել են մնալ տանը՝ բժշկական հետազոտության համար, և անցնել կորոնավիրուսի թեստավորում:

Հունիսի 14-ին Չինաստանը հայտարարել էր երկու ամսվա ընթացքում վարակվածության աննախադեպ քանակի մասին: Մայիսին հաղորդվել էր Ցզիլին նահանգում կորոնավիրուսի հիվանդության նոր բռնկման մասին, ինչի պատճառով կարանտինի ներքո է հայտնվել 108 մլն մարդ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021