Covid-ը Հայաստանում նահանջում է, բայց պատճառն իշխանությունների ձախողումն է համարվում

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2020թ. մահացությունները 35%-ով ավելացել են նախորդ տարվա համեմատ: Առաջին հայացքից` պատերազմն է, բայց տվյալները ցույց են տալիս, որ բնակչության մեծ մասը վարակվել է, թեկուզ` առանց ախտանշանների, և կորոնավիրուսը մահ է պատճառել կաթվածների, ինսուլտների ու այլ հիվանդությունների տեսքով, որոնք 2019թ.-ի համեմատ աննախադեպ աճել են:

2019թ. Հայաստանում տարբեր պատճառներից մահացել է 26186 մարդ: 2020թ.` 35371` 35%-ով ավելի: Համարվում է, որ հիմնական պատճառը պատերազմն է, սակայն, պաշտոնական տվյալներով, դեկտեմբերի վերջին մարտական գործողությունների հետևանքով մահացածների թիվը 2291 է: Այսինքն` ևս 6894 մարդ այլ պատճառներով է մահացել, որոնցից 3405-ը` կորոնավիրուսից: Աղբյուրն ուշադրություն են հրավիրում մնացած 3489 մահերը:

2020թ. արյունատար համակարգի հիվանդություններից մահացածների թիվը 2019-ի համեմատ ավելացել է 2987-ով` 21,2%-ով: Շնչուղիների հիվանդություններից մահացության աճը կազմել է 841 (38,8%): Այսպիսի ցուցանիշներն աննախադեպ են համարվում:

Մահացությունը Հայաստանում 2019 և 2020 թվականներին / © Armstat

Մահացության այս ցուցանիշների աճի պատճառ է համարվում այն, որ կորոնավիրուսը սպանում է ոչ միայն թոքաբորբով, այլև կաթվածով կամ ինսուլտով, նույնիսկ եթե ախտանշաններ չկան:

Բանն այն է, որ կորոնավիրուսային վարակն արյան միջոցով տարածվում է բոլոր օրգաններում: Ամրանալով բջջին` ստիպում է արտադրել իր կրկնօրինակները, ապա բջիջը մահանում է: Բջջի մահն ուղեկցվում է օրգանիզմում մնացորդների տարածմամբ:

Արդյունքում այդ տարրերը հայտնվում են արյան շրջանառությունում` վիրուսի սպիտակուցների հետ: Սա առաջացնում է բացասական գործընթաց ամենատարբեր հյուսվածքներում: Ի վերջո` սրտի համար խնդիրներ են առաջանում: Բացի այդ` կորոնավիրուսը կարող է վարակել նաև սրտի բջիջները` հասցնելով կաթվածի: Եվ այս դեպքում բարդ կլիներ առանձնացնել մահվան բուն պատճառը:

Ստացվում է` Հայաստանում կորոնավիրուսից իրականում ավելի շատ մարդ է մահացել: Պատճառների շարքում նշվում է, որ առողջապահական համակարգը մարդկանց ժամանակին չի բացատրել վիրուսի վտանգավորության մասին, խիստ միջոցներ չի ձեռնարկել, և բնակչության մեծ մասն արդեն վարակվել է: Հնարավոր է համարվում, որ նախարար Արսեն Թորոսյանը հենց այդ պատճառով է վերջերս հրաժարական ներկայացրել:

Մահացության նշված պատճառները գումարելով կորոնավիրուսից մահացության պաշտոնական թվերին` ստացվում է, որ Հայաստանում 2020թ. Covid-19-ից ավելի շատ մարդ է մահացել, քան պատերազմից (դեկտեմբերի վերջի դրությամբ):

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021