Գիտնականները պատմել են, թե ֆիզիկական ինչպիսի ակտիվությունն է նվազեցնում քաղցկեղի 7 տեսակների զարգացման վտանգը

Շաբաթական 2,5 ժամ մարզվելու դեպքում էականորեն նվազում է քաղցկեղի տեսակների գրեթե կեսի զարգացման հավանականությունը:

Շուրջ 750 հազար մասնակիցների նկատմամբ իրականացված պրոսպեկտիվ հետազոտությունների հիման վրա արված մետա-անալիզը ցույց է տվել, թե ինչպես են փոխկապակցված ֆիզիկական ակտիվությունն ու քաղցկեղի մի քանի տեսակների վտանգի նվազեցումը: Հետազոտությունը հեղինակել են Քաղցկեղի ազգային ինստիտուտի, Ամերիկյան օնկոլոգիական համայնքի և Հարվարդի հանրային առողջության դպրոցի խումբը:

Ֆիզիկական ծանրաբեռնվածության մակարդակի և օնկոլոգիական հիվանդությունների զարգացման վտանգի միջև կապը դեռ վաղուց է հաստատվել: Սակայն հարց է մնում, թե սովորական ակտիվության մակարդակն ու տիպը, որոնք խորհուրդ են տրվում առողջ ապրելակերպի համար, որքանով կարող են կապ ունենալ վտանգի իրական նվազեցման հետ:

Միջին վիճակագրական մարդու համար այսօր խորհուրդ տրվող ֆիզիկական ակտիվության մակարդակը շաբաթական 2,5-5 ժամ է, եթե դրանք կլինեն չափավոր ինտենսիվության վարժություններ կամ 1,2-2,5 ժամ, եթե դրանք ֆիզիկական բարձր ծանրաբեռնվածություն են: Առօրյա կյանքում, մարդու ծանրաբեռնվածության մակարդակը հասկանալու համար, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չափավոր ծանրաբեռնվածություն է համարում արագ քայլքը, պարը, այգում կամ տանն աշխատելը, խաղերը և զբաղմունքը երեխաների հետ: Բարձր ինտենսիվություն ունեն վազքը, լեռնագնացությունը, արագ հեծանվավազքը, էներգետիկ լողը, սպորտային խաղերը (օրինակ՝ ֆուտբոլը), 20կգ-ից ավել ծանրություն բարձրացնելը կամ դաշտում ծանր հողային աշխատանքները:

Ինտենսիվության մակարդակն ավելի ստանդարտավորված հաշվարկի համար չափվում է MET միավորներով. այն ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ մարդու մետաբոլիզմի մակարդակի հարաբերակցությունն է հանգստի վիճակի մետաբոլիզմի նկատմամբ: Մեկ MET-ն էներգիայի այն քանակն է, որը ծախսվում է հանգստի վիճակում՝ հավասար 1կկալ/կգ/ժամ այրման: Չափավոր ինտենսիվության վարժությունները, ԱՄԿ-ի համաձայն, ստիպում են ավելի արագ շարժվել, որպեսզի 3-6 անգամ ավելի շատ էներգիա այրվի մեկ րոպեում, քան հանգստի ժամանակ (3-6 MET), իսկ բարձր ինտենսիվությամբ վարժությունները՝ ավելի քան 6 անգամ (6 MET-ից ավելի):

Իրենց ուսումնասիրությունում հետազոտողները դիտարկել են 9 աշխատություն, որտեղ հարցվածները ֆիզիկական ծանրաբեռնվածության մակարդակի ինքնահաշվետվություն են ներկայացրել: Դիտարկվել է այդ մակարդակի և քաղցկեղի 15 տեսակների միջև հիվանդացության կապը:

Բացահայտվել է, որ չափավոր-ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածության (այսինքն` 7,5-15 ժամ MET շաբաթական կամ այն նույն 2,5 ժամ և ավելին) մակարդակի ամենահասարակ խորհուրդներին հետևելու դեպքում 15-ից 7 տեսակի քաղցկեղով հիվանդանալու վտանգը վիճակագրորեն նվազել է: Որոշ տեսակների համար նույնիսկ պարզվել է, որ ինչքան շատ է MET ժամը, այնքան նվազում է հիվանդանալու վտանգը: Մի քանիսի դեպքում էլ վտանգի որոշակի նվազումից հետո հետագա ինտենսիվությունը հավելյալ նվազեցման չի հանգեցրել:

Ֆիզիկական ակտիվությունը, պարզվել է, կապ ունի տղամարդկանց հաստ աղիքի քաղցկեղի զարգացման ավելի ցածր վտանգի հետ (8% շաբաթական 7,5 ժամի համար, 14%՝ շաբաթական 15 ժամի համար), կանանց մոտ կաթնագեղձի քաղցկեղի զարգացման հետ՝ 6-10%, էնդոմետրիումի՝ 10-18%, երիկամի՝ 11-17%, միելոմայի՝ 14-19%, լյարդի՝ 18-27%, ոչ հոջկինյան լիմֆոմայի՝ 11-18% կանանց մոտ: Չափաբաժնից կախված պատասխանն իր կառուցվածքով գծային է եղել՝ ասոցացման կեսի համար, և անգծային՝ մյուսների համար:

Գիտնականները նշել են, որ ավելի հստակ և ընդհանուր տվյալների համար անհրաժեշտ են ավելի շատ հետազոտություններ: Այս մետա-անալիզի թերություններ համարել են քաղցկեղի ոչ բոլոր ուսումնասիրված տեսակները (ենթադրվում է՝ դրանց թիվը 15-ից ավելին է), ընտրության անբավարար էթնիկական առանձնահատկությունները, դիֆերենցիացիայի անբավարարությունը՝ ակտիվության տեսակներով, և ակտիվության հաշվառումը՝ փորձարկվողների ինքնագնահատականի հիման վրա:

Սակայն արդյունքները ցույց են տալիս, որ ակտիվության խորհուրդ տրվող մակարդակները նշանակալի ազդեցություն են ունենում օնկոհիվանդությունների վտանգի վրա: Դրանք կարող են հիմք հանդիսանալ պրոֆիլակտիկ խորհուրդների համար՝ ինչպես այսօր, այնպես էլ ապագայում՝ առավել արդյունավետ միջոցների որոնման համար: Դոկտոր Ալփա Պատելի խոսքով՝ ներկայումս խորհուրդ տրվող ծանրաբեռնվածության մակարդակը հիմնվում է այն հիվանդությունների ազդեցության վրա, ինչպիսիք են դիաբետը կամ սիրտ-անոթային հիվանդությունները: Մետա-անալիզի տվյալները ցույց են տալիս, որ քաղցկեղը նույնպես պետք է ավելացնել այդ ցանկում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021