Իսրայելի, Սինգապուրի և Հայաստանի ռազմական ծախսերն ավելի շատ են, քան՝ քաղաքացիականները. BICC

Իսրայելն արդեն 13 տարի գլխավորում է այն երկրների վարկանիշը, որոնց ռազմական ծախսերն ավելի շատ են, քան՝ քաղաքացիական պահանջմունքները: Նրան հաջորդում են Սինգապուրը և Հայաստանը:

Կոնվերսիայի միջազգային կենտրոնը (Բոնն, BICC) հրապարակել է «Ռազմականացման համաշխարհային դասիչ» ամենամյա հետազոտության արդյունքները, որում վերլուծվում են երկրների ռազմական ծախսերի և համախառն ներքին արդյունքի հարաբերակցությունը, բանակի և ծանր զինտեխնիկայի թվաքանակը՝ բնակչության թվի ու առողջապահության ոլորտում զբաղվածություն ունեցողների թվաքանակի համեմատ: Վարկանիշային աղյուսակը 13 տարի շարունակ գլխավորում է Իսրայելը:

Զեկույցի համաձայն՝ Իսրայելն ամենառազմականացված երկիրն է՝ սկսած 2007թ.-ից՝ 20 մլրդ դոլարանոց ռազմական բյուջեով, ինչը նրա ՀՆԱ-յի 5,3%-ն է կազմում: Երկրորդ հորիզոնականում Սինգապուրն է, երրորդում՝ Հայաստանը:

ՀՆԱ-յի մեծ մասը սպառազինության վրա ծախսող երկրների առաջին տասնյակում են Ռուսաստանը, Հունաստանը, Հորդանանը, Բելառուսը, Ադրբեջանը, Կիպրոսը և Հարավային Կորեան: ԱՄՆ-ն, որն աշխարհում ամենամեծ ռազմական բյուջեն ունի՝ 716 մլրդ դոլար, 31-րդ հորիզոնականում է: Չինաստանն իր 230 մլրդ դոլար ռազմական բյուջեով 94-րդ տեղում է: Թուրքիայում ՀՆԱ-յի 1,6%-ն է բաժին ընկնում ռազմական ծախսերին. այս երկիրը նշված ցանկում 20-րդ հորիզոնականում է:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021