#Զինված ուժեր

Խմբագրություն
6,792

Մատակարարված ժամկետնանց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի ժամանակ:

Խմբագրություն
5,943

Հաղորդվում է, որ Իրանի հետ սահմանին Թուրքիան կենտրոնացրել է նաև ռմբակոծիչներ և Բայրաքթար անօդաչուներ:

Խմբագրություն
1,248

Բաքվում թուրքական հրամանատարության հատուկ խումբ է ստեղծվել, որը ներկայացնելու է Թուրքիայի զինված ուժերն Ադրբեջանում: Ղեկավար է նշանակվել Բախտիյար Էրսայը, ով Արցախի դեմ պատերազմի ժամանակ գլխավորել է ադրբեջանական բանակի գլխավոր շտաբը:

Խմբագրություն
4,566

Փորձագետները գնահատել են հայկական և ադրբեջանական զինված ուժերի գործողություններն Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ` նշելով նաև հայկական կողմի պարտության հիմնական պատճառների մասին:

Խմբագրություն
2,029

Նախատեսվում է օրենքով սահմանված դեպքերում հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Խորհրդարանում այն կներկայացնի Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

Խմբագրություն
1,139

Քանի դեռ Երևանում ընթանում են հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության շտաբային բանակցություններ, ադրբեջանական զորքերը սահմանին սադրիչ գործողությունների են դիմել, ինչի հետևանքով հայ զինծառայող է զոհվել:

Խմբագրություն
1,233

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովն ազատվել է պաշտոնից:

Խմբագրություն
1,543

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով` խաղաղ և դիվանագիտական մեթոդներով հարցի լուծման ուղիները սպառվում են, և մոտենում է ՀԱՊԿ կանոնադրության 4-րդ հոդվածով այդ կազմակերպությանը դիմելու անհրաժեշտությունը:

Խմբագրություն
3,953

ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիները մի քանի տասնյակ կրակոց են արձակել, ենթադրաբար՝ օդ։ Հայկական ստորաբաժանումները նախազգուշացնող կրակ են բացել, որից հետո ադրբեջանցի զինվորականների հրամանատարը կապ է հաստատել հայկական ստորաբաժանման հրամանատարի հետ, խնդրել է դադարեցնել կրակը։

Խմբագրություն
1,109

ՊՆ հաղորդմամբ՝ բանակցությունները մայիսի 19-ին, ժամը 14։00-ին շարունակելու վերաբերյալ նախապես ձեռք բերված պայմանավորվածությունն ադրբեջանական կողմը խախտել է՝ չներկայանալով բանակցություններին։

Խմբագրություն
4,345

Նախարարությունն ընդգծել է, որ ցանկացած ոտնձգություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի է, և ադրբեջանցի զինվորականները պարտավոր են լքել Հայաստանի Հանրապետության տարածքը։

Խմբագրություն
7,759

Տեղեկություն է ստացվել, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան ուժեր է տեղափոխում Հայաստանի Սյունիքի մարզ, ուր ներխուժել են ադրբեջանցի զինվորականներ:

Խմբագրություն
1,323

Տանկային ստորաբաժանումները զորավարժությանը ներգրավված այլ ստորաբաժանումներին հնարավորություն են ապահովել նպաստավոր դիրքերի զբաղեցման և պայմանական հակառակորդի գործողությունների վերահսկման համար։

Խմբագրություն
24,626

Նշվում է, որ եթե ժամկետը լրանալուն պես նրանք չնահանջեն, ՀՀ զինված ուժերը պատրաստվում են ուժ կիրառել։

Խմբագրություն
7,835

Ռուսների ժամանումից առաջ տեղում գործողություններ իրականացնող հայկական ստորաբաժանումները շատ օպերատիվ են գործել, գրագետ ու համարձակ աշխատանքների արդյունքում ադրբեջանցիները կանգ են առել: Ներկայումս ռուս զինվորականները գտնվում են Գորիսում, սպասվում է, որ այդտեղ է ժամանելու խաղաղապահ զորախմբի հրամանատար Մուրադովը:

Խմբագրություն
2,302

Պաշտպանության նախարարի խոսքով` Ռուսաստանի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի` ռուսական կողմը պատրաստ է ապահովել այն հայկական կողմի ամբողջ պահանջարկը:

Խմբագրություն
334

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ հայկական զինված ուժերի բարեփոխումներն իրականացվելու են Ռուսաստանի աջակցությամբ:

Խմբագրություն
813

ՀՀ պաշտպանության նախարարը և ՌԴ ԶՈՒ ԳՇ պետը պայմանավորվել են օրակարգային հարցերի վերաբերյալ առավել հանգամանալից քննարկումների նպատակով առաջիկայում կազմակերպել Ռուսաստանի բարձրաստիճան պատվիրակության այցը Հայաստան:

Խմբագրություն
1,335

Թուրքիայի ԶՈՒ AS532 Cougar ռազմական ուղղաթիռը կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել, որոնցից մեկն 8-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Օսման Էրբաշն է: Նա կանգնած է եղել «Բայրաքթարի» ստեղծման ակունքներում:

Խմբագրություն
2,700

Ռուսական պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ` Հայաստանի զինված ուժերի կազմում գտնվող բոլոր «Իսկանդեր» հրթիռները գտնվում են երկրի զինապահեստներում: