Tesla Roadster-ն արագացման համար ռեակտիվ փողելք կստանա

Իլոն Մասկը խոստացել է, որ սպորտային նոր էլեկտրամոբիլը ստանալու է այնպիսի գործառույթ, ինչպիսին ուներ Ջեյմս Բոնդի մեքենան:

Դեռևս 2017թ. Իլոն Մասկը, խոսելով երկրորդ սերնդի Roadster էլեկտրամոբիլի ստեղծման վերաբերյալ Tesla-յի ծրագրերի մասին, նշել է, որ մեքենան կարող է ունենալ ռեակտիվ համակարգ: Համարվել է, որ նման լրակազմը սպորտային մեքենային կարող է օգնել արդյունավետ վազքի և թեքուղի մուտքի հարցում: Թեև մեքենան, որը պետք է ապահովեր «նվաստացուցիչ հաղթանակ բենզինային ավտոմեքենաների նկատմամբ», 3 տարի անց դեռ վաճառքի չի հանվել, Tesla-յի ղեկավարն արտասովոր հնարի մասին չի մոռացել:

Jay Leno’s Garage հաղորդման նոր թողարկման ազդարարման ժամանակ Իլոն Մասկը կրկին հիշել է ռեակտիվ համակարգի մասին: Կանգնելով այդ նույն Tesla Roadster-ի նախատիպի դիմաց՝ Մասկը հայտարարել է, որ մեքենան ստանալու է SpaceX Package անվամբ գործառույթը. ռեակտիվ քարշ՝ հիմնված խտացված օդի վրա:

Հաղորդավար Ջեյ Լենոն միլիարդատիրոջ խոսքերը լուրջ չի ընդունել: Սակայն Մասկը վստահեցրել է, որ այս դեպքում լիովին լուրջ է: Գործարարի խոսքով՝ կենտրոնական փողելքը թաքնվելու է հետին համարանիշի ներքո՝ անհրաժեշտության դեպքում դուրս մղվելով, ինչպես Ջեյմս Բոնդի մեքենան էր:

Լենոն և Մասկը քննարկում են ապագա էլեկտրասպորտային մեքենայի հնարավորությունները / © Torque News

Դեռևս հայտնի չէ, թե թափավազքի ինչ արագություն կարող է զարգացնել SpaceX Package-ը: Սակայն հաշվի առնելով այն հայտարարությունը, թե 100 կմ/ժ արագությանը երկրորդ սերնդի Tesla Roadster-ը կարող է հասնել ընդամենը 2 վայրկյանում, ռեակտիվ համակարգը կարող է անհավանականն անել:

Վաճառքի դուրսբերման հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ: Ի սկզբանե ենթադրվել է, որ ավտոմեքենայի արտադրությունը կմեկնարկի 2014թ.-ից, ապա տեղափոխվել է 2020թ.: Դատելով Իլոն Մասկի վերջին մեկնաբանություններից՝ նոր Roadster-ը «լույս կտեսնի» 2022թ.-ից ոչ շուտ:

Իլոն Մասկն ավելի վաղ պատմել էր Tesla-յի ավտոմոբիլային գործարաններում թոքերի արհեստական օդափոխման սարքերի արտադրության պատրաստակամության մասին: Խոսել է նաև «խոսող ավտոմոբիլների» մասին:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021