Վարակվածների թիվը Հայաստանում 235 է. սահմանափակումները խստացվում են

Վարակվածության նոր դեպքեր են գրանցվել Կոտայքի մարզում և Էրեբունիում գտնվող արտադրական ձեռնարկություններում: Առնվազն մեկ շաբաթով դադարեցվում է սրճարանների, ռեստորանների, տեքստիլ և այլ արտադրական ձեռնարկությունների գործունեությունը:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 24-ի ժամը ժամը 10:00-ի դրությամբ 235 է: Նույն թվի մասին նախօրեին երեկոյան նշել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով արտակարգ դրության շրջանակներում սահմանափակումները խստացնելու վերաբերյալ:

Վարչապետը նշել է, որ վարակվածների թիվը նախօրդ տվյալների համեմատ ավելացել է 41-ով: Շեշտենք, որ սա ոչ թե մեկ օրվա ցուցանիշներն են, այլ՝ 2, քանի որ կիրակի օրը հետազոտական կենտրոնն ախտահանման պատճառով չի գործել:

Սահմանափակումները խստացվում են / © Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ վարակվածներից 26-ն ունեն թոքաբորբ:

Իրավիճակի թարմացում / © Արսեն Թորոսյան

Վարակվածության նոր դեպքեր են գրանցվել Կոտայքի մարզում և Երևանի Էրեբունի համայնքում գտնվող արտադրական ձեռնարկություններում: Դրանց անունները վարչապետը չի նշել, սակայն պայմանավորված նոր օջախներով՝ որոշվել է մարտի 24-ից դադարեցնել մի շարք տեսակների գործունեությունը՝ առնվազն մեկ շաբաթով:

Սահմանափակման համաձայն դադարեցվում են սրճարանների, ռեստորանների գործունեությունը` բացառությամբ առաքման ծառայության, մի շարք արտադրական ձեռնարկություններ, առևտրի կետեր: Ընդհանուր ցանկը հրապարակված է ՊԵԿ կայքում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021