Առաջիկա օրերին թույլ և միջին ուժգնությամբ երկրաշարժերի տեսքով սեյսմիկությունը շարունակվելու է. ԱԻՆ (upd.)

Նախօրեին տեղի ունեցած երկրաշարժից առաջ անոմալ դրսևորումների քանակը մեծացել էր։ Շեշտվում է, որ դրանք դեռ ավարտված չեն, բայց ուժեղ սեյսմիկ ցնցումների հավանականությունը փոքր է:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ` նախորդ օրը և կեսգիշերին տեղի ունեցած երկրաշարժերին հաջորդել են մոտ 60 սեյսմիկ իրադարձություններ՝ փետրվարի 5-ից 6-ը` ժամը 11։00-ի դրությամբ: Նշվում է, որ դրանցից 5-ի ուժգնությունը կազմել է M≥2.5, այսինքն`բոլորն էլ ավելի թույլ են եղել, քան առաջին ցնցումը:

Գերատեսչության հաղորդմամբ`ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում շուրջօրյա ռեժիմով կատարվում է Հայաստանի, Արցախի և հարակից տարածքների սեյսմիկ դիտարկում: Առանձնակի ուշադրություն է դարձվել ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատմանը, կատարվել է երկրաֆիզիկական և հիդրոերկրաքիմիական տվյալների վերլուծություն:

Սեյսմիկ մոնիթորինգի ազգային դիտացանցի վերջին տվյալների համաձայն` տեղի ունեցած երկրաշարժից առաջ անոմալ դրսևորումների քանակը մեծացել էր։ Շեշտվում է, որ դրանք դեռ ավարտված չեն։ Նախարարությունը զգուշացնում է, որ ՀՀ և հարակից տարածքներում առաջիկա օրերին սեյսմիկությունը շարունակվելու է դրսևորվել թույլ և միջին ուժի երկրաշարժերի տեսքով: Գնահատելով ստացված տվյալները` համարվում է, որ ուժեղ սեյսմիկ ցնցումների հավանականությունը փոքր է:

Գերատեսչությունը նշում է, որ վաղ գործիքային ժամանակաշրջանում նկարագրվող էպիկենտրոնային գոտում 1933 և 1947 թվականներին տեղի են ունեցել համապատասխանաբար M=5․0 և M=4․8 մագնիտուդներով երկրաշարժեր:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին, ժամը 19:36-ին, Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 5 կմ դեպի հյուսիս-արևելք, 10 կմ խորության վրա, գրանցվել էր 4,7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: Հաղորդվել է, որ հարակից բնակավայրերում փլուզումներ են տեղի ունեցել. քանդվել են հին կառույցների պատերը: Զոհեր և տուժածներ չկան:

UPD. ԱԻՆ հաղորդմամբ` փետրվարի 6-ին, ժամը 11:49-ին հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.30⁰ աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 4 կմ հյուսիս-արևելք) օջախի 10 կմ խորությամբ 2,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:

Նշվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղում` 2-3 բալ ուժգնությամբ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021