Սերբիան չեղարկեց վիզային ռեժիմը Հայաստանի հետ. ի՞նչ հետաքրքիր բան կա Սերբիայում

Հայաստանի քաղաքացիները կարող են առանց վիզայի մեկնել Սերբիա: Տեսնենք, թե ինչ առանձնահատկություններ ունի Սերբիան, ինչի համար արժե գնալ այնտեղ ու ինչ կարելի է բերել այնտեղից:

Սերբիայի իշխանություններն այս ամիս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ որոշում էին կայացրել չեղարկել Հայաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը, ինչպես նաև Երևանում դեսպանատուն հիմնել:

Այժմ արդեն հաղորդվում է, որ Սերբիայի կառավարությունը հոկտեմբերի 28-ի նիստում ընդունել է որոշում՝ վիզային ռեժիմը ՀՀ քաղաքացիների համար չեղարկելու և Երևանում դեսպանություն հիմնելու մասին:

Համաձայն առանց վիզայի ռեժիմի մասին որոշման՝ Հայաստանի քաղաքացիները կարող են Սերբիայի տարածք մուտք գործել և 180 օր գտնվել այնտեղ՝ երկիր մտնելու օրվանից մինչև 90 օր: Տեսնենք, թե ինչը կարող է հայերիս համար հետաքրքիր լինի Սերբիայում:

Հետաքրքրություններ Սերբիայում

Սերբիայի բնակիչները մեծ տեղ են տալիս սպորտին: Այնտեղ բոլորն են հետաքրքրված սպորտային իրադարձություններով՝ մեծից փոքր: Յուրաքանչյուրն ունի իր սիրելի ակումբը, թիմը, մարզիկը: Սպորտային իրադարձությունները ընտանեկան հավաքույթի առիթ են:

Հայաստանի քաղաքացիների համար սա այնքանով կարող է հետաքրքիր լինել, որպեսզի զարգանան սպորտային շփումները, կազմակերպվեն համատեղ սպորտային միջոցառումներ:

Սերբիան սրճասերների երկիր է: Այն նույնպես բնորոշ է թե երեխաներին, թե տարեցներին: Սերբիայում հայերը կարող են հանգստանալ՝ վայելելով տեղական բաղադրատոմսով պատրաստված սուրճը: Մատչելի տոմսերի պարագայում նույնիսկ կարելի է հանգստյան օրերն այնտեղ անցկացնել:

Սերբական սուրճ / ©serbiaonline.ru

Հայաստանում նախատեսվում է առաջիկա երկու տարվա ընթացքում սահմանափակել ծխելը փակ և կիսափակ տարածքներում: Այս դեպքում Սերբիան իսկական հանգիստ կապահովի ծխախոտի սիրահարների համար. այնտեղ ծխել շատ են սիրում. ծխում են բոլորը:

Սերբիան իր բնական բուժիչ հանքային ջրերով շատ նման է Հայաստանին: Ջերմուկի, Արզնիի, Հանքավանի ու մյուս հայկական առողջարաններն այցելելուց հետո սերբականները նոր հետաքրքրություն կարող են լինել՝ բուժիչ հանգսիտը շարունակելով:

Կենտրոնական Եվրոպայի այս պետությունն աշխարհի ազնվամորու 1/3-ի մատակարարն է: Ազնվամորու սիրահարների համար այն դրախտավայր է:

Սերբական խոհանոցը

Սերբիայում տարածված են այն ուտեստները, որոնք բերվել են այստեղ իրենց տիրապետությունն ունեցած կայսրություններից: Բայց սերբական ընտանիքներում պահպանվել են սեփական ավանդույթները, որոնք բավականին գրավիչ են:

Ավանդական խոհանոցը բաղկացած է մսային տարբեր ուտեստներից, խմիչքներից, ընդեղենից ու կաթնամթերքից: Միսը սերբերի սեղանին անպակաս է: Հատկապես համեղ վառարանների վրա պատրաստվող, քիչ հավելումներ պահանջող մսային ուտեստները:

Սերբական կոտլետ / ©Всегда Вкусно!

Թուրքական տիրապետության տակ հայտնվելուց հետո սերբական ուտեստները համալրվել են գառան մսով ու սուրճով: Վերջինիս նվիրված կազմակերպվում են նույնիսկ արարողություններ: Այն մշակութային մաս է դարձել: Յուրաքանչյուր ընտանիք սուրճը պատրաստում է յուրովի:

Պանիրը նույնպես սիրելի ուտեստ է: Այստեղ կան պանրի զանազան տեսակներ՝ համեղ և օգտակար: Սերբիայում սիրելի ուտեստներն անպայման ունեն բանջարեղենի հավելում: Բանջարեղենը մատուցվում է նաև սրճարաններում՝ նույնիսկ սուրճի հետ:

Սերբերը հացը չեն ուտում. նրանք ապրում են հացով: Կան հացի մի քանի տեսակներ: Հացի խանութներն այստեղ բացվում են առավոտյան ժամը 6-ին, որպեսզի մարդիկ առավոտը հացով սկսեն: Սերբիայի այցեքարտերից է նաև սերբական կոտլետը` պլեսկովիցան:

Ի՞նչ բերել Սերբիայից

Սերբիան մեծ նշանակություն է տալիս զբոսաշրջության զարգացմանը: Բելգրադի և սերբական շատ այլ քաղաքների փողոցներում կարելի է հանդիպել տարատեսակ հուշանվերների: Սերբիայից իրենց հետ հուշ բերել ցանկացողների համար լավ տարբերակ են ասեղնագործած կտորեղենը, ձեռագործ մագնիսները, փայտե խաղալիքները, հնադարյան տեխնոլոգիայով պատրաստված սպասքը:

Հուշանվերներ / ©lifeinserbia.net

Սերբիայից կարելի է բերել պանիր, շոկոլադ, սուրճի տեսականի, որոնք, ինչպես նշեցինք, սերբական կյանքի անբաժան մասն են: Եկեղեցական հաստատություններից հարազատներին նվիրելու համար կարելի է վերցել հմայիլներ, որոնք պաշտպանում են հիվանդություններից: Տեղացիները վստահեցնում են, որ այն պետք է նվիրել. գնվածը չունի այն հզորությունը, ինչ նվերը:

Որպես հուշ` զբոսաշրջիկներին առաջարկվում է իրենց հետ վերցնել նաև սերբական ավանդական հագուստ կամ դրա առանձին տարրեր՝ կանաչ գլխարկ, կոշիկներ: Իսկ առավել առանձնահատուկ պարագաներ ունենալու համար այցելուներին խորհուրդ են տալիս մեկնել հեռավոր գյուղական բնակավայրերը՝ հնագույն իրեր գտնելու:

Սերբական տոները

Սերբիան երկիր է, որտեղ պահպանվում են ավանդույթները և հարգվում են այլոց տոները: Նրանք սիրում են հանգստանալ, տոնել տարբեր առիթները, հաճույքով պատրաստվում են դրանց: Այնպես որ՝ այնտեղ կարելի է նույնիսկ սեփական երկրի տոնը նշել: Սերբիայում տարածված են հիմնականում քրիստոնեական, հուդայական և մուսուլմանական կրոնական տոնակատարությունները, պետական տոները:

Սերբական տոնակատարություն / ©serbiaonline.ru

Դեկտեմբերի 31-ին նշվում է Նոր տարին: Այն առավել սիրելի է երեխաների համար, երբ Բոժիչ-Բատան (Ձմեռ պապը) նվերներ է բերում: Տունն այս օրերին զարդարվում է, տեղադրում են տոնածառ: Մյուս կարևոր տոներից մեկը Զատիկն է: Այն, ինչպես սերբական մյուս տոները, տևում է մի քանի օր: Սերբերն այս տոնի ժամանակ փոխանակվում են նվերներով, ընդունում են հյուրեր:

Աշխարհիկ տոները հիմնականում մայիսին են՝ աշխատանքի օրը, մայիսի 9-ը՝ հաղթանակի օրը: Նշվում է նաև հոկտեմբերի 20-ը՝ Բելգրադի ազատագրման օրը, և հոկտեմբերի 29-ը՝ Սահմանադրության ընդունման օրը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021