Հոկտեմբերի 28, 2019, 15:31
Խմբագրություն Hovhannisyan
421

Ալիևի ծաղրանկարը տեղադրել են Մոսկվայի գովազդային վահանակներից մեկի վրա

Մոսկվայի Վերնադսկու պողոտայի գովազդային վահանակի վրա Ալիևի նկարն է, իսկ գրառումը վերցված է նրա խոսքերից:

Ալիևի ծաղրանկարը Մոսկվայում / ©Bagramyan26 / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Մոսկվայում՝ Վերնադսկու պողոտայի վրա հայտնվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ծաղրանկարը: Այդ ծաղրանկարն ավելի վաղ հրապարակվել էր ռուսական “Коммерсантъ” թերթում:

Ալիևի ծաղրանկարը Մոսկվայում / ©Bagramyan26

“Коммерсантъ” թերթը նախաձեռնել է ծրագիր, որտեղ ներկայացվում են նախկին ԽՍՀՄ պետությունների ղեկավարները: Առաջինն Իլհամ Ալիևն է: Թերթը հավաքել է նրա արտահայտությունները՝ արված երիտասարդ տարիներին:

Ալիևի ծաղրանկարը / ©kommersant.ru

Ադրբեջանի նախագահը, մասնավորապես, ասել է, թե եղբայրական կապը թուրքերի հետ ամուր է, և որ իրենց համատեղ ծրագրերը հաստատում են դա: Ալիևը նշել է, որ 21-րդ դարը դառնալու է թյուրքական աշխարհի դարը:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն