Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Խորվաթիայում. ի՞նչ է ասել

Նախկին նախագահն անդրադարձել է Արցախյան հարցի շուրջ բանակցություններին, ներքաղաքական իրավիճակին, պետությանը սպառնացող վտանգներին: Նրան հակադարձում են և հեգնում:

Խորվաթիայում ընթացող Եվրոպայի ժողովրդական կուսակցության համագումարի շրջանակներում ելույթ է ունեցել նաև Հայաստանի նախկին նախագահ, 2018թ. վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացրած Սերժ Սարգսյանը:

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահն իր ելույթում կատարել է մի քանի շեշտադրումներ՝ անդրադառնալով իր հրաժարականի հանգամանքներին, նոր իշխանությունների կողմից տարվող քաղաքականությանը: Խոսել է նաև Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից Արցախի հարցի լուծման շրջանակներում իրականացվող գործընթացին:

Ընդհանուր առմամբ՝ ի՞նչ է ասել Սերժ Սարգսյանը.

— 2018թ. գարնանը տեղի ունեցած իշխանափոխությունը Հայաստանում տեղի ունեցավ բացառապես խաղաղ ճանապարհով: Իմ նպատակը մեկն էր՝ թույլ չտալ, որպեսզի մարդկային զոհեր լինեն և պետությունը պաշտպանել վտանգավոր ցնցումներից:

— Ես հեռացա, որպեսզի իմ ժողովուրդը փորձի կառուցել ավելի լավ պետություն:

— Հեղափոխության անվան տակ իշխանության եկածներն անցած մեկուկես տարում չիրականացրեցին ոչ մի հեղափոխական փոփոխություն կամ հեղափոխական ճեղքում երկրի ոչ ներքին, ոչ էլ արտաքին օրակարգում:

— Երկրում ընթանում են վտանգավոր, ժողովրդավարությանը սպառնացող գործընթացներ: Խախտված են սահմանադրականության հիմքերը: Իշխանությունների տարանջատումը և հավասարակշռությունը չի գործում: Բազմաթիվ դրվագներով ոտնահարված է դատական համակարգի անկախությունը: Իրականացվում են քաղաքական հետապնդումներ: Պարբերական բնույթ են կրում ընդդիմադիր լրատվամիջոցների և ակտիվիստների դեմ ագրեսիվ գործողությունները: Անհանդուրժողականությունը և ատելության խոսքը հասել են անհանգստացնող չափերի:

— Ավելի ու ավելի են լսվում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին հանձնելու մեջ:

— Այն, ինչ Հայաստանում տեղի ունեցավ, նաև մեր մեղքն էր: Սակայն վստահեցնում եմ՝ մեզ համար առաջնային և կենսական նշանակություն է ունեցել անվտանգության և խաղաղության հարցերը, և այդ իսկ պատճառով, հնարավոր է, մի շարք հարցեր ծառայել են այդ խնդիրների լուծմանը:

— Արցախյան հակամարտության ներկայիս բանակցային փուլն ինձ մոտ անհանգստություն է առաջացնում:

Սերժ Սարգսյանի ելույթը / ©Ազատություն TV

Հակադարձում են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այս օրերին Իտալիայում է գտնվում, պատասխանելով մասնակիցներից մեկի կոչին՝ կարելի է ասել՝ պատասխանել է Սերժ Սարգսյանի արտահայտած մտքերին:

Մասնակիցը վարչապետին կոչ է արել հրաժարական ներկայացնել, քանի որ ներքին և արտաքին քաղաքականությունը բավարար մակարդակի վրա չէ, Արցախի հարցում ոչ մի ռազմավարություն գոյություն չունի: Տիկինը Փաշինյանի վարած քաղաքականությունը համարել է Հայաստանի և Արցախի համար սպառնալիք:

Հրաժարականի կոչին պատասխանում է Նիկոլ Փաշինյանը, Իտալիա / ©Asekose am

Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով իր հրաժարականի կոչին, նշել է, որ Հայաստանի նախկին իշխանությունների հանդեպ ժողովրդի ունեցած միակ զգացումն ատելությունն է եղել:

Վարչապետը, Արցախի հարցի վերաբերյալ մեղադրանքին ի պատասխան, հիշեցրել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «ռազմավարությունները»՝ Մեղրին տալու, «Ադրբեջանի 7 շրջանները վերադարձնելու», «Աղդամը մեր հայրենիքը չէ» արտահայտության վերաբերյալ:

Պետական ինստիտուտների կործանման վերաբերյալ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում կործանված է միայն մեկ ինստիտուտ՝ կոռուպցիայի ինստիտուտը: Իսկ հայտարարված անհանդուրժողականության մասին վարչապետը նշեց, որ թալանածը հետ բերելու հարցում անհանդուրժողական են լինելու:

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հակադարձել և հեգնել է Սերժ Սարգսյանին՝ նշելով, որ հեղափոխության արդյունքում իշխանությունը կորցրած անձը դեռ չի վերադարձել իրականություն: Նրա խոսքով՝ Սարգսյանն ուղղակի իր համար է անհանգստանում՝ հետագա բացահայտումների արդյունքում պատասխանատվությունից խուսափելու կամ դրան քաղաքական երանգ հաղորդելու մտադրությամբ:

Ալեն Սիմոնյանը Սերժ Սարգսյանի հայտարարությունը որակել է «ցինիզմ»: Իսկ Արցախի վերաբերյալ հայտարարության կապակցությամբ Սիմոնյանը նշել է, որ այսօր Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում ավելի ամուր են, քան եղել են Սարգսյանի ժամանակ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021