Իրանի ԻՀՊ կորպուսի մարտիկները սպառնացել են Ադրբեջանին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անունից տարածված հայտարարությունում Բաքվի իշխանություններին «կարմիր քարտ» են ցույց տվել, սպառնացել ջնջել աշխարհի քարտեզից: Հիշատակել են սիոնիստների հետ համագործակցությունը, Նախիջևանի հարցում Իրանից կախվածությունը:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտիկները նախազգուշացրել են Ադրբեջանին՝ «կարմիր քարտ» ցույց տալով Բաքվին: Ինչպես հաղորդվում է՝ Կորպուսի՝ Բաքվի պանթյուրքիստներին ուղղված հայտարարության մեջ սպառնացել են ջնջել Ադրբեջանն աշխարհի քարտեզից: Հայտարարությունը տարածվել է Բաքվում տեղի ունեցած ցույցերում հակառուսական, հակաիրանական և հակահայկական վանկարկումների («ռուսները, պարսիկները, հայերը թշնամի են») տեսանյութի հրապարակումից հետո:

Վերևում՝ Բաքվի ցույցերի տեսանյութը, ներքևում՝ ԻՀՊԿ մարտիկների հայտարարությունը / © syriankhabar

Հայտարարությունում նշվել է, որ ադրբեջանցիներն իրենց մայրաքաղաքում ոգևորիչ հայտարարություններ են անում, սակայն հայերին տեսնելիս «ոտքերը դողում են»: Հիշեցրել են, որ շարքային հայ զինվորն ադրբեջանցի գեներալի է սպանել:

Կորպուսի անունից տարածված հայտարարության մեջ խոսվում է իրանցիների համբերատարության, սակայն չափն անցնելու դեպքում՝ թշնամիներին ոչնչացնելու պատրաստականության մասին: Ադրբեջանը որակվում է արհեստական պետություն, որը միավորված է միայն քաղաքական քարտեզում: Ընդգծվում է, որ Բաքվի կենտրոնական իշխանությունները Նախիջևանի հարցում մեծամասամբ կախում ունեն Իրանի կամքից:

ԻՀՊԿ մարտիկների հայտարարությունը / © syriankhabar

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչներն ադրբեջանական իշխանություններին նախազգուշացրել են, որ եթե փորձեն դեմ գնալ Իրանի շահերին և շահարկեն Թեհրանի հետաքրքրությունները, ապա «կզղջան իրենց գոյության համար»: Հայտարարությունում նախազգուշացրել են նաև սիոնիստներից (Իսրայել) զենք գնելու, նրանց ռազմակայան տրամադրելու, Իրանի տարածքային ամբողջականությանը սպառնացող միջոցառումների դեպքում սպասվող հարվածի մասին:

Կորպուսն առանձնահատուկ հիշատակել է թաթարներին, թալիշներին, նրանց առաջնորդ Իսմայիլ Շաբանովին և այլ գործիչների ու մտավորականների՝ բարձր գնահատելով նրանց, ովքեր «թուրքական և սիոնիստական գործակալներ չեն»:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021