Հայ բժիշկները ստամոքսի քաղցկեղի բուժման արդյունավետ մեթոդ են կիրառում՝ ապաքինման բարձր հավանականությամբ

Նախավիրահատական քիմիաթերապիայի շնորհիվ հաջողվել է կանխել ուռուցքի զարգացումը, ինչը թույլ է տվել առավել նպաստավոր պայմաններում իրականացնել նորագոյացության արմատական հեռացում:

Ստամոքսի քաղցկեղը Հայաստանում հաճախ հանդիպող օնկոլոգիական հիվանդություններից է: Մեկ դարից ավելի բուժման լավագույն մեթոդը վիրահատական միջամտությունն է համարվել, երբ զարգացող քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի հնարավորությունները մեծ չէին:

Հիմնական մեթոդ համարվող և ուռուցքի ու նրա տարածման հնարավոր ուղիների հեռացմամբ սահմանափակվող վիրահատությունը հիմնականում զուգակցվում է քիմիաթերապիայի հետ: Մասնագետները նշում են, որ ստամոքսի քաղցկեղը հիմնականում ախտորոշվում է ոչ սկզբնական փուլում, ոչ առաջին մակարդակում, երբ հնարավոր կլիներ վիրահատությամբ ամբողջովին բուժել:

Նախավիրահատական՝ նեոդյուվանտ, և հետվիրահատական՝ ադյուվանտ քիմիաթերապիան ներկայումս արմատական փոփոխություններ է մտցրել ստամոքսի քաղցկեղի բուժման ոլորտում: Ապացուցված է, որ քիմիաթերապիայի և վիրահատության համատեղման դեպքում բուժման արդյունավետությունն ավելի բարձր է, իսկ կրկնվելու հավանականությունը՝ նվազ:

Հայաստանի «Միքայելյան» համալսարանական կլինիկայի օնկոլոգների և վիրաբույժների խմբի համատեղ աշխատանքի շնորհիվ այդ մեթոդով միջազգային ստանդարտներին համապատասխան բուժումը հնարավոր է դառնում:

Վիրահատարանում / ©newsarmenia.am

Թիմային աշխատանքի լավագույն օրինակներից է, երբ ստամոքսի՝ տեղային տարածմամբ քաղցկեղով հիվանդին ենթարկել են նախավիրահատական քիմիաթերապիայի, ապա վիրահատական բուժում իրականացրել, և պաթոմորֆոլոգիական հետազոտությունը ցույց է տվել, որ ուռուցքը փոքրացել անհետացել է, իսկ հիվանդության զարգացման ընթացքը վերադարձել է նախնական մակարդակի: Նախավիրահատական քիմիաթերապիայի շնորհիվ հաջողվել է կանխել ուռուցքի զարգացումը, ինչը թույլ է տվել առավել նպաստավոր պայմաններում իրականացնել նորագոյացության արմատական հեռացում: Հետվիրահատական քիմիաթերապիան կապահովի առավել կայուն արդյունք՝ ապաքինման առավելագույն հավանականությամբ:

Նշվում է, որ կլինիկայում քիմիաթերապիայի՝ կիրառվող այս սխեման առավել արդյունավետ է, հիվանդների մոտ բարդացումներ չեն լինում, վիրահատությունից հետո արագ են վերականգնվում:

Հաղորդվում է, որ քաղցկեղի բուժման նման մոտեցումը ցույց է տալիս, որ Հայաստանում հնարավոր է կազմակերպել որակյալ բուժում՝ եվրոպական և ամերիկյան չափանիշներով, մասնավորապես Երևանի պետական բժշկական համալսարանի «Միքայելյան» համալսարանական կլինիկայում, ինչը բնակչության համար կարևոր նշանակություն ունի:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021