Կրեմլը կրկնում է 100 տարվա սխալները. Ծատուրյան

Մոսկվայի և Կարսի պայմանագրերի ստորագրումից շուրջ 100 տար անց Կրեմլը, նրա խոսքով, կրկնում է բոլշևիկների սխալները` կրկին Երևանին ստիպելով ճանաչել Թուրքիայի և Ադրբեջանի անօրինական սահմանները:

Քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի համոզմամբ` ՌԴ ԱԳՆ կոչերը` ուղղված Հայաստանին, որով պահանջում են Ալիևի հետ «խաղաղության պայմանագիր» ստորագրել, մերկացնում են դարավոր հանցանքները: Մոսկվայի և Կարսի պայմանագրերի ստորագրումից շուրջ 100 տար անց Կրեմլը, նրա խոսքով, կրկնում է բոլշևիկների սխալները` կրկին Երևանին ստիպելով ճանաչել Թուրքիայի և Ադրբեջանի անօրինական սահմանները:

Ծատուրյանը հարցադրում է անում` «իսկ ի՞նչ կլինի Արցախի կարգավիճակի հետ, որի հստակեցման մասին հայտարարում են ԱՄՆ-ը և Ֆրանսիան. չէ՞ որ հետագայում վանկարկելու եք «արևմտամետ» հայերի մասին»:

Իրական օրակարգի քննարկման փոխարեն Մոսկվայում կարծում են, թե հայ-ադրբեջանական սահմանների «դելիմիտացիան» կամրապնդի խաղաղությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում: Ծատուրյանը համարում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում ներառելու դեպքում կկրկնվի Նախիջևանի և օկուպացված այլ տարածքների ճակատագիրը:

«Ռեալիստի» գլխավոր խմբագիրը մատնանշում է, որ 1994թ. ռուսական կողմի պահանջով Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի միջև հրադադար ստորագրվեց, այլ ոչ թե` խաղաղության պայմանագիր: Հիշեցնում է նաև, որ դեռ այն ժամանակ Վլադիմիր Շամանովի և նրա մարտիկների ջանքերով օկուպացվեց Շահումյանի շրջանը, ռուս այլ պաշտոնյաների կողմից ազատագրված տարածքները վերադարձնելու պահանջ դրվեց:

Ծատուրյանը վերջում հայտարարել է. «Հայերը կհաղթահարեն ներքին և արտաքին բոլոր դավաճանությունները և անպայման կստանան իրենցը: Մենք միշտ ստանում ենք այն, ինչ մերն է…»:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021