Աշխարհահռչակ սթրիմեր Ninja-ն Twitch-ից տեղափոխվել է Microsoft. մյուս աստղերը ևս կարող են հեռանալ

15 միլիոն հետևորդ և ամսական 500 հազար դոլար վաստակող 28-ամյա մուլտիմիլիոնատեր Բլևինսը տեղափոխվում է Mixer՝ ավելի հանգիստ պայմաններում աշխատելու:

Աշխարհի ամենահայտնի սթրիմերը՝ Ninja անունը կրող 28-ամյա միլիոնատեր Թայլեր Բլևինսը հայտարարել է, որ հեռանում է Twitch-ից: Սա աննախադեպ երևույթ է. Բլևինսը լքել է այն հարթակը, որտեղ տևական ժամանակ առաջատարն է եղել: Ninja-ն մի քանի տարում հավաքել էր 15 մլն հետևորդ, նրան ամենամոտ մրցակցինը դրա կեսն էր:

Ninja-յի մասին

Բլևինսը հայտնի է դարձել Twitch-ի և Fortnite-ում խաղի շնորհիվ, որը մշտապես ցուցադրել է իր ալիքում: Նա հայտնվել է ESPN սպորտային ամսագրի շապիկին, մասնակցել է ամերիկյան հեռուստահաղորդավար Էլեն Դեջեներեսի շոուին, ռեփեր Դրեյքի հետ խաղացել է Fortnite-ում:

Ninja-ն խաղում է ռեփեր Դրեյքի հետ

Այժմ Ninja-ն սթրիմներ կանի Mixerում՝ Microsoft-ին պատկանող, ավելի քիչ դիտումներ ունեցող տիրույթում: Հավանաբար Twitch-ի մյուս աստղերը կհետևեն նրա օրինակին և կտեղափոխվեն Mixer:

Mixer-ի ու Twitch-ի տարբերությունը

Mixer հավելվածը տեղակայված է Microsoft-ի պրոդուկտներում՝ Windows 10-ում և տեսախաղերի համար նախատեսված խաղային կցորդ Xbox One-ում, որտեղ ներկայացված է որպես առանձին բաժին:

Ներկայումս Mixer-ի լսարանը համեմատելի չէ Twitch-ի ցուցանիշների հետ: Դա բացատրվում է նրանով, որ վերջինը գործում է 2011-ից, իսկ Mixer-ը ստեղծվել է 2015թ.: 2019թ. Twitch-ին բաժին է ընկնում դիտումների 72%-ը, մինչդեռ Microsoft-ի հարթակում՝ ընդամենը՝ 3%: Ninja-յի նման հանրահայտ կերպարների մասնակցությունը, հավանաբար, կմեծացնի Mixer-ի լսարանը և սթրիմինգի շուկայում կմեծացնի նրա դերը:

Fortnite խաղը / ©epicgames.com

Մյուս առումներով Twitch-ը և Mixer-ը նման են. կա վճարովի բաժանորդագրություն, ներսերվիսային գնումներ, չաթ, ցուցադրման պատուհան և այլ անհրաժեշտ գործառույթներ:

Microsoft-ը գնե՞լ է Ninja-յին

Գումարի դիմաց տեղափոխվելու հանգամանքը չի բացահայտվում, սակայն սթրիմերի մենեջերները հայտարարել են, որ գումարի չափը հիմնական գործոնը չի եղել: Mixer-ն ավելի երիտասարդ լսարան ունի, ովքեր հաճախ խաղում են վահանակներում (Консоль): Սթրիմերի ներկայացուցիչների խոսքով՝ հիմնականում հենց սա է նպաստել Բլևինսի որոշման վրա: Տեղափոխությունը նրա համար նաև նոր երկրպագուներ ներգրավելու հնարավորություն է:

Հանրահայտ յութուբեր PewDiePie-ը ենթադել է, որ ամենայն հավանականությամբ Microsoft-ը խոշոր գումարով գնել է Ninja-յին: Դա այնքանով է հնարավոր, որ Twitch-ում նա վաստակել է 500 հազար դոլարից ավելի, այլ տվյալներով՝ ավելի քան 600 հազար դոլար: Ուստի պետք է գուշակել, թե ինչ կարժենար տեղափոխումը Mixer:

Ինչո՞վ է այժմ զբաղվելու Ninja-ն

Նույն գործով. սթրիմ է անելու Fortnite-ը և այլ խաղեր: Ներկայումս փոքր լսարանի պատճառով Mixer-ը այնքան էլ տոքսիկ և ագրեսիվ հանրույթ չի համարվում, ինչպես Twitch-ը: Ninja-ն սկզբնական շրջանում կկիրառի թույլ հոգեբանական և էմոցիոնալ ճնշում, քան Twitch-ում աշխատելիս: Սա կարևոր գործոն է մարդու համար, որ սթրիմ է անում օրական 12 ժամ:

Ninja-ն առաջին սթրիմինգն է անում Mixer-ում / ©polygon.com

Բացի այդ, փոքր լսարանը նաև քիչ մրցակցություն է: Twitch-ում այս պահին 1,5 մլն սթրիմեր կա, իսկ Mixer-ում՝ 69 հազար, ինչը Ninja-յին հնարավորություն կտա մի քիչ հանգստանալ: Բլևինսը վերջերս շատ բողոքել ծանրաբեռնվածությունից և գերհոգնածությունից:

Սթրիմերի գերհոգնածությունը

Ամենաերկար արձակուրդը Բլևինսի մոտ եղել է 6 օր՝ մեղրամիսի ժամանակ: Երբ նա Twitch-ում դուրս չէր գալիս եթեր, սկսում էր կորցնել հետևորդների, համապատասխանաբար նաև՝ գումար: Նա չէր կարող հանգստանալ և զրուցել լրագրողների հետ, քանի որ մեկժամյա բացակայությունը նրանից խլում էր 200-300 դիտող: 2018թ. Ninja-ն երկու օր անցկացրել է Լոս Անջելեսում անցկացվող E3 ցուցահանդեսին, ինչի հետևանքով կորցրել է 40 հազար հետևորդ:

Նախկինում Բլևինսի օրը սահմանված գրաֆիկով էր անցնում՝
— ժամը 9:30-16:00 — առաջին սթրիմ,
— 3-4 ժամ հանգիստ և ընտանիքի հետ,
— 19:00-ից մինչև գիշերվա ժամը 2-3-ը — երկրորդ սթրիմը,
— 6-7 ժամ քուն:

Ninja-ն հայտարարում է հեռացման մասին

Mixer-ը Բլևինսին հնարավորություն կընձեռնի ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ և ծանր չտանել հետևորդների հեռացումը: Ninja-ն իր տեսաուղերձում հայտարարել է, որ Twitch-ից հեռացումն ինչ-որ իմաստով վերադարձ է արմատներին և հնարավորություն՝ հիշելու, թե ինչու է նա երբևէ սիրել ուղիղ հեռարձակումները:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021