Մարզերի ու Երևանի վարչական շրջանների միջև տեղաշարժը սահմանափակվում է

Հանրային տրանսպորտի, այդ թվում՝ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը նույնպես դադարեցվում է: Գործելու են միայն տաքսիներն ու երկաթուղին:

Պարետի որոշմամբ ապրիլի 1-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ Հայաստանում Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված սահմանափակումներ են գործելու, որոնք ներկայացնում ենք ստորև.

Ազատ տեղաշարժի սահմանափակում

— Սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժման իրավունքը և սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում: Ինքնամեկուսացման վայրը չի կարող փոխվել մինչև Որոշմամբ սահմանված ժամկետի ավարտը:

— ՀՀ մարզերի և մարզերի ու Երևանի վարչական շրջանների միջև բնակչության ազատ տեղաշարժը սահմանափակվում է: Հանրային տրանսպորտի՝ այդ թվում մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվում է:

— ԱԱԾ-ի և Ոստիկանության կողմից սահմանված վայրերում ապրիլի 1-ի ժամը 14:00-ից հատուկ անցակետեր են տեղադրվում:

— Թեթև մարդատար մեքենայով թույլատրվում է միայն 1 ուղևորի տեղափոխումը: Ինքնուրույն տեղաշարժման խնդիր ունեցողների հետ կարող է ուղեկցող լինել:

Բացառություններ

— Բացառություն են արված չարգելված տնտեսական գործունեության գործատուների մոտ աշխատողները՝ սահմանված կարգով՝ թղթային տարբերակով կամ հավելվածով լրացված ձևի և անձնագրի հիման վրա (ուժի մեջ է մտնում ապրիլի 1-ի ժամը 23:59-ից): Իրավապահ մարմինների և որոշ այլ կառույցների աշխատակիցներ կարող են ներկայացնել ծառայողական վկայաններ:

— Բացառություն են նաև մինչև ապրիլի 2-ը ժամը 23:59-ն ինքնամեկուսացման վայր մեկնումը կամ վերադարձը, այգեգործական կամ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու համար տեղաշարժվելը, հիվանդանոց, հոգեհանգստի մեկնելը՝ լրացված ձևաթղթով:

— Բնակության վայրից մինչև 500մ հեռավորությամբ օրվա ընթացքում 1 անգամ ֆիզիկական վարժություններ կատարելու կամ հեծանվավարության նպատակով՝ կրկին լրացված ձևաթղթով:

— Մեքենայով տեղաշարժման արգելքը չի վերաբերում երեխաներին, նույն ընտանիքի անդամներին, նույն ընկերությունում աշխատողներին:

— Հանրային տրանսպորտից թույլատրվում է միայն տաքսիների և երկաթուղու աշխատանքը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021