Ապրիլի 1, 2020, 10:41
Խմբագրություն Hovhannisyan
725

Covid-19-ով վարակվածները Հայաստանում՝ 571, առողջացածները՝ 31 (upd.)

Մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 39 նոր դեպք: Փաստացի բուժում է ստանում 537-ը:

Նորքի ինֆեկցիոնի վերակենդանացման բաժանմունքի աշխատակիցներ
Նորքի ինֆեկցիոնի վերակենդանացման բաժանմունքի աշխատակիցներ / © Արտյոմ Սմբատյան / Հեղինակ՝ неизвестен, фото предоставлено пользователем

ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հաղորդմամբ՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 39-ով՝ դառնալով 571:

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/663521731150424

Հաղորդվում է, որ փաստացի բուժում է ստանում 537-ը: Առողջացել է 31 մարդ: Մահվան նոր դեպքեր չեն գրանցվել:

UPD. Ալինա Նիկողոսյանը հայտնել է, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։

https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2473188486116263

ԱՆ մամուլի քարտուղարը նշել է, որ 89-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝զարկերակային հիպերտոնիա, շաքարային դիաբետ։ Ցավոք, վերջինիս տարիքի և ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը։

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

Սեպտեմբերի 29, 11:43
Ruslan

2026 թվականի սեպտեմբերի 28-ին Starship-ն առաջին անգամ ուղեծրային թռիչք կատարեց՝ դառնալով մեկ արձակմամբ Երկրի ուղեծիր դուրս բերված ամենամեծ և ամենազանգվածեղ օբյեկտը։ Մոտ հիսուն մետր բարձրությամբ ու ինը մետր տրամագծով տիեզերանավի թռիչքն ուղեկցվեց տեխնիկական խնդիրներով, սակայն այն կարողացավ վերահսկելիորեն վերադառնալ Երկիր։ Արդյո՞ք սա նշանակում է, որ SpaceX-ը կհասցնի պատրաստվել NASA-ի՝ 2028 թվականի սեպտեմբերին նախատեսված լուսնային վայրէջքին։

Սեպտեմբերի 28, 20:32
Ruslan

Հայաստանում բենզինը կրկին թանկացել է․ ԱԻ-92 տեսակի մեկ լիտրի գինը հասել է 600 դրամի, իսկ ԱԻ-95-ինը՝ 620 դրամի։ Որոշ միջազգային ցանցերում գներն ավելի բարձր են, սակայն առանձին առաջարկներով վառելիքը կարելի է գնել նաև ավելի էժան։

Սեպտեմբերի 22, 12:47
Ruslan

Wildberries-ը Հայաստանում գործարկել է WB Taxi տաքսի ծառայությունը։ Առաջին փուլում ծառայությունը վաղ հասանելիության ռեժիմով աշխատում է Երևանում և հասանելի է ընկերության աշխատակիցների ու գործընկերների համար, սակայն նախատեսվում է աստիճանաբար ընդլայնել օգտատերերի շրջանակը։

Սեպտեմբերի 19, 20:24
Ruslan

Lockheed Martin-ը Տեխասի Ֆորտ Ուերթ քաղաքում պաշտոնապես ներկայացրել է Գերմանիայի համար կառուցված առաջին F-35A Lightning II կործանիչը՝ «35+01» համարով։ Ինքնաթիռն իր առաջին թռիչքն իրականացրել էր սեպտեմբերի 8-ին։ Գերմանիան ընդհանուր առմամբ պատվիրել է 35 F-35A, որոնք աստիճանաբար փոխարինելու են երկրի հնացող Tornado ինքնաթիռներին։

Սեպտեմբերի 20, 13:12
Ruslan

Rocket Lab-ի Electron հրթիռը սեպտեմբերի 19-ին ուղեծիր է դուրս բերել ճապոնական Synspective ընկերության տասներկուերորդ StriX ռադարային արբանյակը։ Այն նախատեսված է Երկրի մակերևույթը դիտարկելու համար, սակայն շահագործման կհանձնվի առաջիկա ամիսների փորձարկումներից հետո։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն