Վարակվածների թիվն ավելացել է 52-ով՝ դառնալով 822 (upd.)

Փաստացի բուժում է ստանում 758 պացիենտ: Առողջացել է 57 մարդ, մահացել են 7-ը:

Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ապրիլի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ հասել է 822-ի, առողջացածների թիվն ավելացել է 14-ով՝ դառնալով 57: Մահացել է 7 մարդ:

Հաղորդվում է, որ փաստացի բուժում է ստանում 758 վարակված:

Ավելի վաղ հաղորդվել է, որ վերակենդանացման բաժանմունքներում թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ է բուժում ստանում։ Նրանցից 3-ին միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք։

Ապրիլի 4-ի դրությամբ ծայրահեղ ծանր վիճակում 1 քաղաքացի էր, մնացած 24 պացիենտների վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր։

UPD. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածման 7-օրյա կրկնապատկման տեմպը պահպանվում է:

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն ավելացրել է, որ վարակի տարածումը կանխարգելելու քաղաքականությունը պլանավորելիս առավել կարևորվում է տարածման ինտենսիվության գործակցի (temporal reproduction number)` Rt-ի վարքագիծը և դրա արժեքի արդյունավետ կառավարումը:

Նրա խոսքով՝ անձանց տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության մի շարք տեսակների ժամանակավոր սահմանափակումների շնորհիվ ինտենսիվության գործակիցը հաջողվել է նվազեցնել՝ մարտի 25-ից մեկ շաբաթ առաջ գնահատված մոտ 2 արժեքից հասցնելով 1,4-ի:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021