Անդրանիկ Քոչարյանը մի շարք մեղադրանքներ է հնչեցրել ՊՆ Դավիթ Տոնոյանի հասցեին

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն իր դժգոհությունն է հայտնել Պաշտպանության նախարարի աշխատանքից՝ ներկայացնելով մի շարք պատճառներ: Քոչարյանի դժգոհությունը պայմանավորված է դեռևս 2016թ. ապրիլյան պատերազմից հետո իրականացված ոչ բավարար աշխատանքներով:

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ Հայաստանի ռազմաօդային ուժերի հրամանատարը մի մարդ ով «չի թռնում»: Քոչարյանի խոսքով՝ աշխարհում ոչ մի տեղ նման բան չկա, և որ այդ մարդուն ժամանակին պաշտոնի է նշանակել նախարար Դավիթ Տոնոյանը:

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն իր դժգոհությունն է հայտնել Պաշտպանության նախարարի աշխատանքից՝ ներկայացնելով մի շարք պատճառներ: Քոչարյանի դժգոհությունը պայմանավորված է դեռևս 2016թ. ապրիլյան պատերազմից հետո իրականացված ոչ բավարար աշխատանքներով:

Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը / © Factor TV

Քոչարյանի խոսքով՝ պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ պետք է գնահատեր անօդաչուներ դեմ պայքարի հնարավորությունը, թուրքական կողմից ադրբեջանական զինուժը կառավարելու դեպքում հնարավոր գործողությունները, բարելավեր ինժեներական կառուցվածքները: Նրա պնդմամբ՝ Ապրիլյան պատերազմի վերաբերյալ զեկույցում մանրամասն ներկայացվել է ՀՕՊ համակարգերի անբավարարությունը, ինչին պաշտպանական գերատեսչությունը, Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ, պատշաճ կերպով չի արձագանքել:

Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ պատրաստվում է Տոնոյանին հրավիրել հանձնաժողով՝ հարցնելու, թե «ինչո՞ւ Սու-30-ները չթռան»: Հանձնաժողովի նախագահն իր դժգոհությունն է հայտնել նաև իրականացվող կադրային քաղաքականությունից:

Հավելենք, որ ՊՆ-ն պատասխանել է Քոչարյանին՝ նշելով, որ նա բավարար մակարդակով չի տիրապետում իր ոլորտին: ՊՆ հաղորդմամբ՝ ՀՀ ՊՆ կառուցվածքում գոյություն չունեն «ռազմաօդային ուժեր». կա «ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչություն», ղեկավարը՝ գնդապետ Գագիկ Ասլանյան, ով, ըստ ՊՆ-ի, «ոչ միայն «թռնում է», այլև առաջին կարգի և գործող օդաչու է, թռիչքներ է իրականացնում նաև ՍՈՒ 30-ՍՄ տեսակի ինքնաթիռներով, ունի ավելի քան 1500 թռիչքաժամ: Նշվել է նաև, որ ԶՈՒ ավիացիայի վարչության պետին նշանակում է ոչ թե ՀՀ պաշտպանության նախարարը, այլ, ՀՀ վարչապետի միջնորդությամբ, Հանրապետության նախագահը։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021