#ՀՀ ՊՆ

Օգոստոսի 24, 16:50
Max Koval
58

Սիսիանում պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել։ Լրատվամիջոցների տվյալներով՝ սա օգոստոսի ընթացքում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներում արձանագրված զինծառայողի մահվան արդեն հինգերորդ դեպքն է։ Նախնական վարկածով՝ զինծառայողն ինքնասպանություն է գործել, սակայն տեղի ունեցածի հանգամանքները դեռ պարզված չեն, իսկ պաշտոնական տեղեկություն առայժմ չի հրապարակվել։

Օգոստոսի 5, 2021, 22:52
Խմբագրություն Hovhannisyan
2 654

Ինչպես հաղորդվում է, նախարարը զգուշացրել է, որ այն հրամանատարները, ովքեր իրենց վերահսկողության ներքո գտնվող տարածքում թույլ կտան սահմանի հատում հակառակորդի կողմից, խստորեն կպատժվեն:

Հուլիսի 23, 2021, 23:26
Խմբագրություն Hovhannisyan
1 360

Հաղորդվում է, որ ինտենսիվ փոխհրաձգություն չկա, սակայն հնչում են անկանոն կրակահերթեր: «Մյուս ուղղություններում իրավիճակը նորմալ է, հարաբերական կայուն»։

Հուլիսի 13, 2021, 23:04
Խմբագրություն Hovhannisyan
2 423

Օրենքի նախագծով նախատեսվում է պետական սահմանի օդային տարածքի պաշտպանության ժամանակ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցների կիրառման կարգը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Հունիսի 10, 2021, 20:24
Խմբագրություն Hovhannisyan
1 915

Ադրբեջանական կողմը կրակ է բացել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ ՊՆ հաղորդմամբ` հայկական կողմից փոխհրաձգության արդյունքում տուժողներ չկան։

Մայիսի 19, 2021, 15:12
Խմբագրություն Hovhannisyan
1 109

ՊՆ հաղորդմամբ՝ բանակցությունները մայիսի 19-ին, ժամը 14։00-ին շարունակելու վերաբերյալ նախապես ձեռք բերված պայմանավորվածությունն ադրբեջանական կողմը խախտել է՝ չներկայանալով բանակցություններին։

Ապրիլի 29, 2021, 20:17
Խմբագրություն Hovhannisyan
939

Քաղաքացիական հագուստով անձինք իրանք իրենց հետ բերել են 30-40 մ երկարությամբ խողովակներ: ՀՀ զինված ուժերի առաջապահ դիրքերի զինծառայողներին նկատելով` նրանք շտապ հեռացել են` խողովակները թողնելով միջդիրքային տարածքում: ՀՀ ԶՈՒ զինծառայողները զսպվածություն են ցուցաբերել, հակառակորդի աշխատանքները դադարեցվել են:

Փետրվարի 24, 2021, 13:24
Խմբագրություն Hovhannisyan
1 700

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ` մի խումբ զինծառայողների ծնողներ ու հարազատներ խոչընդոտել են պարտադիր ժամկետային զինծառայողների վերադարձն իրենց զորամասեր։ Զորամասը լքածներին հայտնաբերելու ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ:

Փետրվարի 16, 2021, 18:27
Խմբագրություն Hovhannisyan
454

Նշվում է, որ այն սխեմաները, որոնցով գործել է Գալստյանը, շարունակում են գործել ՊՆ-ում և շահույթ ապահովել շահառուներին: Բանն այն է, որ Գալստյանը Պաշտպանության նախարարության տարբեր կառույցներում ունի իր դրածոները, և նրանք շարունակում են իրենց կոռուպցիոն գործունեությունը:

Դեկտեմբերի 28, 2020, 09:57
Խմբագրություն Hovhannisyan
373

Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների տվյալներով՝ Հադրութի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև մարտերը վերսկսվել են։ Տեղեկություններ են տարածվում նաև երկու կողմից զոհերի, գերիների և վիրավորների մասին։

Նոյեմբերի 16, 2020, 20:33
Խմբագրություն Hovhannisyan
633

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն իր դժգոհությունն է հայտնել Պաշտպանության նախարարի աշխատանքից՝ ներկայացնելով մի շարք պատճառներ: Քոչարյանի դժգոհությունը պայմանավորված է դեռևս 2016թ. ապրիլյան պատերազմից հետո իրականացված ոչ բավարար աշխատանքներով: