ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունել է Թրամփին իմպիչմենտի ենթարկելու նախագիծը

ԱՄՆ նախագահին մեղադրում են լիազորությունները չարաշահելու և Կոնգրեսի գործունեությանը խոչընդոտելու համար: Վերջնական որոշումը կկայացնի Սենատը:

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կողմ է արտահայտվել նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտի (մեղադրանք) ենթարկելու նախագծին՝ լիազորությունների չարաշահման և Կոնգրեսին խոչընդոտելու հոդվածներով:

Իմպիչմենտի վերաբերյալ վերջնական որոշումը վերապահված է Սենատին: Թրամփին պաշտոնանկ անելու համար անհրաժեշտ է ձայների 2/3-ը: Ընդ որում՝ Սենատում «հանրապետականները» մեծամասնություն են (100 մանդատից 53-ը): Վերջիններս չեն ցանկանում Թրամփի հեռացումը, իսկ մեղադրանքի հաստատման համար անհրաժեշտ է առնվազն 67 քվե:

Սպիտակ տանը կոնգրեսմենների որոշումն անվանել են ԱՄՆ-ի պատմության «ամենաամոթալի դրվագներից մեկը»: Թրամփն այն որակել է «քաղաքական ինքնասպանություն՝ դեմոկրատների համար»: ԱՄՆ նախագահը վստահություն է հայտնել, որ Սենատը կարդարացնի իրեն:

ԱՄՆ-ում նախագահի իմպիչմենտ նախաձեռնվել է երեք անգամ, բայց միայն երկուսն է հասել մինչև Սենատ: 1868թ. Էնդրյու Ջոնսոնին մեղադրել են ռազմական նախարարի ապօրինի հեռացման, իսկ 1998թ. Բիլ Քլինթոնին՝ կեղծ ցուցմունքի և արդարադատությանը խոչընդոտելու մեջ: Սենատը, սակայն, չի պաշտպանել Ներկայացուցիչների պալատի մեղադրանքները: Ռիչարդ Նիքսոնը, սակայն, հրաժարական է ներկայացրել մինչ լսումների մեկնարկը:

Սեպտեմբերի 21-ին հաղորդվել էր, որ Թրամփը Զելենսկիի հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է ուսումնասիրել Հանթեր Բայդենի հավանական կոռուպցիոն գործունեությունը: Վերջինս Թրամփի մրցակից Ջոզեֆ Բայդենի որդին է: Դրանից երեք օր անց Կոնգրեսում մեկնարկել է այդ խոսակցության կապակցությամբ նախագահին իմպիչմենտի ենթարկելու գործընթացը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021