#Դոնալդ Թրամփ

Հ. Թումանյան
5

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը շարունակում է ԱՄՆ-ի հետ հաղորդագրություններ փոխանակել միջնորդների միջոցով և պահպանում է համաձայնության հասնելու հույսը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 20-ին ասել է, որ Իրանը ցանկանում է գործարք կնքել, սակայն իրեն ընդունելի պայմաններ չի առաջարկում։

Հ. Թումանյան
2

Դոնալդ Թրամփը, Սի Ծինփինն ու Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 19-ին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից հետո ընդունել են խաղաղության մասին համատեղ հռչակագիր։ Երեք երկրները հայտարարել են միջուկային ռիսկերի նվազեցման և միջուկային զենքի տարածումը կանխելու շուրջ երկխոսություն վարելու մտադրության մասին։

Հ. Թումանյան
5

Դանիայի խորհրդարանը նոյեմբերի 19-ին միաձայն հավանություն է տվել Գրենլանդիայի անվտանգության վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համաձայնագրին։ Փաստաթուղթն ընդլայնում է ամերիկյան ռազմական ներկայության հնարավորությունները՝ վերահաստատելով Դանիայի Թագավորության ինքնիշխանությունն ու գրենլանդացիների ինքնորոշման իրավունքը։

Հ. Թումանյան
5

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 18-ին ժամանել է չինական Շենժեն, որտեղ մեկնարկել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գործարար համաժողովը։ Բացման ելույթում Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կոչ է արել նվազեցնել առևտրային խոչընդոտները և ընդլայնել տարածաշրջանի տնտեսական համագործակցությունը։

Հ. Թումանյան
4

ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Ճապոնիայի և Ավստրալիայի առաջնորդները նոյեմբերի 17-ին Մանիլայում հանդիպել են Quad-ի ձևաչափով՝ ավելի քան երկու տարվա ընդմիջումից հետո։ Նրանք մտահոգություն են հայտնել տնտեսական հարկադրանքի, այդ թվում՝ արտահանման կամայական սահմանափակումների կապակցությամբ։

Հ. Թումանյան
23

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կկրկնապատկի Մեքսիկայից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը, եթե Մեխիկոն չկանգնեցնի դեպի ԱՄՆ շարժվող միգրանտների խմբերին։ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի խոսքով՝ 2025 թվականի հունվարից ի վեր այդպիսի որևէ խումբ չի հասել ԱՄՆ-ի սահմանին։

Հ. Թումանյան
3

Նոյեմբերի 3-ի քվեարկության նախնական արդյունքներով՝ դեմոկրատները ԱՄՆ-ի Սենատում մեծամասնություն կազմելու համար բավարար թվով մանդատներ են ստացել։ Կուսակցությունը հանրապետականներից մանդատներ է վերցրել նաև Տեխասում և Կանզասում։

Հ. Թումանյան
2

ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին անցկացվում են միջանկյալ ընտրություններ՝ Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 և Սենատի 35 տեղերի համար։ Քվեարկությունը կորոշի, թե որ կուսակցությունը կվերահսկի Կոնգրեսի պալատները Դոնալդ Թրամփի նախագահական երկրորդ ժամկետի վերջին երկու տարիներին։

Հ. Թումանյան
3

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի կողմից Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի հնարավոր ոչնչացման մասին հայտարարությունը հարուցել է Կալիֆորնիայի ղեկավարների քննադատությունը։ Երկու օր անց նա հայտարարել է, որ թույլ չի տա նման հարվածներ և կպաշտպանի ամերիկյան քաղաքները։

Խմբագրություն
150

ԱՄՆ գործող նախագահի օգտահաշիվը վերջնականորեն արգելափակվելուց հետո նրա աջակիցները սոցցանցի համար առաջարկել են նոր տարբերանշան` «Խորհրդային ոճով»` որպես խոսքի ազատության իսպառ բացակայության նշան:

Խմբագրություն
1,043

Իհարկե, «Սիմփսոնները» չեն կանխատեսում ապագան, չնայած կորոնավիրուսի համավարակի և Դոնալդ Թրամփի նախագահության մասին հին սերիաներին: Սակայն համացանցը շարունակում է գտնել «պատվիրանները»՝ դրանց շուրջ ստեղծելով դավադրության տեսություններ:

Խմբագրություն
135

Անողոք պայքար է ընթանում դեմոկրատների միջև՝ Թրամփին մրցակից դառնալու համար: Ներկայացվում են նաև որոշ մանրամասներ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նախընտրական փուլի մասին:

Խմբագրություն
94

ԱՄՆ նախագահին մեղադրում են լիազորությունները չարաշահելու և Կոնգրեսի գործունեությանը խոչընդոտելու համար: Վերջնական որոշումը կկայացնի Սենատը:

Խմբագրություն
96

Թուրքիայի նախագահը նոյեմբերի 13-ին մեկնելու է ԱՄՆ: Էրդողանն ու Թրամփը Վաշինգտոնում քննարկելու են Ցեղասպանության ճանաչման բանաձևի հարցը, ինչպես նաև Սիրիայում ստեղծված իրավիճակը: