Առանց խցանումների. Porsche-ն ու Boeing-ը համատեղ ջանքերով թռչող մեքենա կարտադրեն

Նախատեսվում է, որ 2025թ.-ից թռչող մեքենաները խոշոր քաղաքներում մեծ պահանջարկ ձեռք կբերեն. այս երկու հսկաներն արդեն պատրաստվում են դրան:

Ամեն օր ամբողջ աշխարհում փողոցներով ընթանում են միլիոնավոր մեքենաներ: Նրանցից շատերը ժամերով կանգնում են խցանումների մեջ՝ անելանելի իրավիճակում: Հրաշալի կլիներ, եթե առաջ գնալու հնարավորություն չունենալու դեպքում մեքենան վեր բարձրանար: Արդեն մի քանի տարի այս ծրագիրն իրականացնելու համար քայլեր են կատարվում, սակայն զգալի արդյունք չկա: Ներկայումս այդ հարցի լուծմանն են լծվել տրանսպորտային 2 հսկաներ՝ Porsche-ը և Boeing-ը:

Տրանսպորտային միջոցներ արտադրողների և ինժեներների համար թռչող մեքենան վաղուց ցանկալի երևույթ է: Այն հնարավորություն կտա բեռնաթափել փողոցները՝ խուսափելով խցանումներից, ինչն այսօր դառնում է համաշխարհային խնդիր:

Porsche-ի սպորտային թռչող մեքենայի կոնցեպցիա / ©geekwire.com

Ներկայումս թռչող մեքենաների ու տաքսիների կոնցեպտի մշակմամբ զբաղվում են մի շարք ընկերություններ: Նրանց շարքում առաջատարն ու փորձառուն համարվում է Վիրջինիա նահանգում գտնվող Aurora Flight Sciences-ը, ինչպես նաև կալիֆորնիական Kitty Hawk-ը, որի մասնագետներն արդեն մեկ տարի զբաղվում են աերոտաքսիների ստեղծման ծրագրի մշակմամբ:

Kitty Hawk-ի թռչող տաքսին / ©theverge.com

Porsche-ի ու Boeing-ի կողմից թռչող մեքենայի նախագծման աշխատանքներին ներգրավվել են հենց այդ կազմակերպությունները: Բացի այդ՝ Boeing-ն ավելի վաղ զբաղվել է էլեկտրական թռչող սարքի ստեղծմամբ: Այդ սարքավորումը՝ eVTOL-ը, ունակ է թռիչքն ու վայրէջքն իրականացնել ուղղահայաց: Նրա առաջին փորձնական թռիչքը հաջողությամբ է պսակվել:

Boeing-ի eVTOL-ի կոնցեպցիան / ©Aviation International News

Porsche Consulting ընկերության աշխատակիցների կողմից նախորդ տարի կատարված ուսումնասիրությունների արդյունքներով՝ քաղաքների համար թռչող մեքենաները մեծ պահանջարկ ձեռք կբերեն 2025թ.:

Aurora Flight Sciences-ի թռչող մեքենայի կոնցեպցիան / ©Aurora Flight Sciences

Porsche AG ընկերության ղեկավարներից Դետլև ֆոն Պլատենը նախանշել է կորպորացիայի կողմից թռչող մեքենաների արտադրության ռազմավարությունը: Նրա խոսքով՝ ընկերությունը մտադիր է ընդլայնել իր ազդեցությունը՝ որպես սպորտային և պրեմիում դասի մեքենաարտադրող: Ֆոն Պլատենը նշել է, որ հետագայում հնարավոր է յուրացվի նաև երրորդ տարածությունը (օդ. խմբ.), ինչին նպատակաուղղված է երկու խոշոր ընկերությունների համատեղ գործունեությունը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021