SpaceX-ը նշել է Crew Dragon տիեզերանավի առաջին թռիչքային առաքելության ժամկետները

Հաջողված փորձարկումները հաստատել են սարքավորման պատրաստականությունը՝ դեպի Միջազգային տիեզերակայան թռիչք իրականացնելու համար: Այդպիսի առաջին թռիչքն Իլոն Մասկի ընկերությունը նախատեսում է 2020թ. երկրորդ կեսին:

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ հունվարի 19-ին տեղի է ունեցել Falcon 9 հրթիռի փորձնական թռիչքը Crew Dragon տիեզերանավով՝ Կանավերայի հրվանդանից: SpaceX-ը ցանկացել է համոզվել, որ փրկողական համակարգը ճշգրիտ է աշխատում: Crew Dragon-ի՝ կրիչից անջատվելուց հետո ակտիվացել են SuperDraco շարժիչները, որոնց շնորհիվ սարքավորումը հրթիռից հեռացվել է բավականաչափ հեռավորությամբ: Ապա տեղի է ունեցել պայթյունը: Որոշ ժամանակ անց բացվել են անկարգելները, և տիեզերանավը բարեհաջող վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսի վրա:

Փորձարկումները նպատակ ունեին ստուգել տիեզերանավի ընդունակությունը՝ վթարային իրավիճակում տիեզերագնացների անվտանգության ապահովման առումով: Հաջողությունը մոտեցնում է առաջին տիեզերական թռիչքը, որը համապատասխանաբար դառնալու է դիմացկունության կարևոր փորձարկում՝ ցույց տալով դեպի Միջազգային տիեզերակայան մշտական թռիչք իրականացնելու Crew Dragon-ի պատրաստականությունը:

Ինչպես ակնկալում են SpaceX-ում՝ տիեզերանավի տեխնիկական պատրաստվածությանը հնարավոր է սպասել փետրվարին կամ մարտին: Առաջին տիեզերական թռիչքը նախատեսվում է 2020թ. երկրորդ կեսին: Ներկայումս սպասվում են թռիչքի ընդհատման տվյալների մանրամասն ստուգումներ:

ԱՄՆ-ի տիեզերական գերատեսչությունում դրականորեն են տրամադրված: Կառույցի ղեկավար Ջիմ Բրայդենստայնը շնորհավորել է SpaceX-ին և NASA-յի ամբողջ թիմին՝ թռիչքի կարևորագույն փուլի կապակցությամբ, ինչն անհրաժեշտություն է եղել: Ավելի վաղ NASA-յի ղեկավարը նշել էր, որ նոր տիեզերանավերի մշակման գործընթացը պետք է արագացնել:

Crew Dragon-ը՝ փրկության համակարգի փորձարկումից հետո / ©SpaceX

Crew Dragon-ի թռիչքը բազմիցս հետաձգվել է: Նախորդ տարվա դեկտեմբերին հաղորդվել է, որ Իլոն Մասկի ընկերությունը մտադիր է 2020թ. փետրվարին տիեզերք գործուղել Dragon V2 տիեզերանավը՝ անձնակազմով: Իսկ մինչ այդ թռիչքը նախատեսված էր 2019թ. նոյեմբերին:

Crew Dragon-ը կամ Dragon V2-ն իրենից ներկայացնում է բազմակի գործածման տիեզերանավ՝ մշակված NASA-յի պատվերով՝ Commercial Crew Development-ի շրջանակներում (տիեզերագնացներին տիեզերական մասնավոր սարքավորումներով Միջազգային տիեզերակայան գործուղման բազմափուլ ծրագիր):

SpaceX-ի արտադրանքի մրցակիցը Boeing CST-100 տիեզերանավն է, որը մեկնարկային թռիչք է իրականացրել 2019թ. դեկտեմբերի 20-ին: Հաջորդիվ սպասվում է նրա տիեզերական թռիչքը:

Մեծ հաշվով՝ Crew Dragon-ը և Boeing CST-100-ը համարվում են խորհրդային «Սոյուզ» սերիայի տիեզերական սարքավորումների փոխարինողներ: «Սոյուզից» ամերիկացիները ստիպված էին օգտվել Space Shuttle տիեզերանավի՝ շահագործումից դուրս գալուց հետո:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021