Ռազմական փորձագետը` դեպի Ադրբեջան թուրքական ինքնաթիռների թռիչքների աճի մասին

Ռազմական փորձագետի համոզմամբ` դեպի Ադրբեջան Թուրքիայի ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռների թռիչքների քանակի կտրուկ աճը խոսում է Անդրկովկասյան տարածաշրջանում Անկարայի` հեռուն գնացող նպատակների մասին:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Թուրքիայի բանակի տրանսպորտային ավիացիայի թռիչքների թիվն էականորեն աճել է: Այդ մասին հավաստում է FlightRadar24 ծառայությունը: Ռազմական փորձագետ Ալեքսեյ Վալյուժենիչի գնահատմամբ` Անկարայի համար Ադրբեջանն Անդրկովկասում առանցքային նշանակություն է ձեռք բերել:

Նրա խոսքով` թուրքական բեռները տեղափոխվում են Ադրբեջանի երեք կարևոր բազաներ` Գաբալա, Լենքորան և Գյանձա: Այս երեք քաղաքներում են գտնվում դեռևս ԽՍՀՄ ժամանակներից պահպանված ռազմական ենթակառուցվածքների կարևորագույն օբյեկտները: Գաբալայում է գտնվում հրթիռային հարձակման նախազգուշացման ռադիոլոկացիոն խոշոր կայանը:

Վալյուժևիչի խոսքով` 2000-ականներին Գաբալայի նկատմամբ հավակնություններ ուներ ԱՄՆ-ը, այնպես որ` այն բավականին արժեքավոր ռազմավարական օբյեկտ է: Այնտեղ, փորձագետի կարծիքով, կարող է և իրավաբանորեն գոյություն չունենալ թուրքական ռազմաբազա, սակայն թուրք սպաները կկարողանան հասանելիություն ստանալ այդ օբյեկտներին, վերակառուցել դրանք և օգտագործել իրենց նպատակներով:

Գյանջան այն քաղաքն է, որտեղից, ռազմական փորձագետի հաստատմամբ, Արցախյան 2-րդ պատերազմի օրերին իրականացվել են թուրքական անօդաչուների թռիչքները: Լենքորանը զորքերի համար կարևոր հարթակ է Կասպից ծովի և միաժամանակ երեք ռազմավարական ուղղությունների` Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի նկատմամբ տեսադաշտի առումով: Ընդ որում` փորձագետը պարտադիր չի համարում, որ Անկարան բազաներ կառուցի. «նա կարող է ակնկալել, որ Բաքուն «եղբայրաբար» կկիսվի տեղեկատվությամբ` ի հատուցումն ցուցաբերվող աջակցության:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021