«Բա՛ց թողեք ինձ, այստեղ մութ է». իռլանդացին մահից առաջ ձայնագրել է, որ թաղման ժամանակ ուրախացնի սգացող հարազատներին

Բանակի վետերանը ծայրահեղ արտասովոր մեթոդի է դիմել՝ կորստի ծանր վշտի մեջ գտնվող հարազատների տրամադրությունը բարձրացնելու համար:

Հոկտեմբերի 13-ին Reddit-ում տեսանյութ է հայտնվել՝ Իռլանդիայում «ամենաուրախ թաղումներից» մեկի ժամանակ արված: Տեսանյութում տասնյակ մարդիկ հավաքված են գերեզմանի առաջ, դիտում են դագաղի իջեցումը: Ինչ-որ պահի ավանդական երաժշտությունը դադարեցվում է, հողի տակի լսվում է ձայն՝ «Հեյ, բա՛ց թողեք ինձ, որտե՞ղ եմ, գրողը տանի, բա՛ց թողեք, այստեղ մութ է»:

Սգացողները սկսել են ծիծաղել: «Սա Շեյն է, ես տուփի մեջ եմ, ոչ, ես մահացած եմ»,- շարունակում է ձայնը: Մեկ րոպեանոց խոսքն ավարտվում է «ես պարզապես ցանկանում էի հրաժեշտ տալ ձեզ» խոսքերով: Սա, իհարկե, անսպասելի կապ չէր այն աշխարհի հետ: Պարզապես մահացող տղամարդը նախապես ձայնագրել է իր խոսքերը, որպեսզի թաղման ժամանակ հնչի:

Բրեդլիի թաղման արարողությունը / ©Keydric

Մահացածը Շեյ Բրեդլին էր, Դուբլինի բնակիչ, իռլանդական բանակի վետերան և չորս երեխաների հայր: Բրեդլին մահացել է հոկտեմբերի 8-ին՝ տևական հիվանդությունից հետո: Թաղման արարողությունն իրականացվել է Քիլնամանայի գերեզմանում՝ հոկտեմբերի 12-ին:

Մահացածի դուստր Անդրեան պատմել է, որ հումորային ձայնագրությունը Բրեդլիի վերջին ցանկությունն էր:

Այդ մասին գրառում է արել նաև մահացածի թոռը:

Տեսանյութն առաջինը հրապարակել է իռլանդական բանակի վետերանների կազմակերպությունը՝ նշելով, որ սրանով է տարբերվում զինվորական հումորը սովորականից:

Reddit-ում բարձր է գնահատվել Բրեդլիի մտահղացումը: Օգտատերերը սկսել են կիսվել արտասովոր թաղումների մասին իրենց հուշերով:

Նրանցից մեկը պատմել է, որ տատի թաղումից հետո բոլորն անտրամադիր վերադարձել են տուն: Բայց անսպասելի սկսվել է անձրև և մոտակայքում կայծակ է հարվածել: Հայրը բարձրացրել է աչքերն ու ասել, թե տատը հասել է երկինք ու իմացել, որ իրենք բողոքականների են ներս թողել: Բոլորը ծիծաղել են այս խոսքերի վրա: Օգտատերերից մեկը, ողջունելով գաղափարը, նշել է, որ ինքն էլ կցանկանա իր թաղման ժամանակ մարդիկ այդպես կենսուրախ լինեն:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021