ԱՄՆ-ն որոշել է 40 մլն դոլար լրացուցիչ օգնություն տրամադրել Հայաստանին՝ ժողովրդավարական բարեփոխումների համար

ԱՄՆ կոնգրեսը հավանություն է տվել Հայաստանին 40 մլն դոլար լրացուցիչ օգնություն տրամադրելու առաջարկին:

Արտաքին օգնության մասին օրենքի փոփոխությունը 2020 թ.-ի ֆինանսական տարում առաջարկել էր Կոնգրեսի անդամ Ջեքի Սպիերը: Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը:

Ամերիկահայերը շնորհակալություն են հայտնել Սպիերին՝ գործադրած ջանքերի համար, ով նաև Կոնգրեսում Հայկական հարցերի հանձնախմբի համանախագահն է:

«Կոնգրեսի հավանությունը դա ուժեղ ազդանշան է հայերին այն մասին, որ Միացյալ Նահանգները ճանաչում է հայերի ոգեշնչող, ժողովրդավարական առաջընթացը, աջակցում է ձգտել կառուցել էլ ավելի պատասխանատու կառավարություն և կշարունակի աշխատել նրանց հետ՝ ուղղված կայուն ինստիտուտների ստեղծմանը»,-նշել է Սպիերը:

Ավելի վաղ, Ջեքի Սպիերը կոչ էր արել ավելացնել Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը մինչև 40 մլն դոլար: Սպիերը աջակցել է Արտաքին օգնության մասին օրենքի փոփոխությանը, որին օժանդակել են նաև կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն եւ Ադամ Շիֆը:

Օրենքի փոփոխությամբ առաջարկվում է 40 մլն դոլար հատկացնել Հայաստանին՝ ժողովրդավարական բարեփոխումների համար:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021