Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար: Իսկ թե ինչու ընտրվեց հենց Ռուստամ Բադասյանը, արձագանքները չուշացան:
Տեղեկություններ տարածվեցին, որ վերջինս չի ծառայել բանակում, ընդդիմադիր թևից էլ արձագանքներ եղան, որ վերջինս գտնվում է Սորոսի հովանավորության տակ:
«Մալյանը ճիշտ էր, Փաշինյանը՝ սխալ։ Բռնեց ու Ռուստամ Բադասյանին արդարադատության նախարար նշանակեց։ Սորոս-շքերթը փաստորեն շարունակվում է»,-իր «Ֆեյսբուք»-ի էջում նշել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Չուշացավ նաև Բադասյանի արձագանքը, ով Սորոսի հովանավորության տակ գտնվելու փաստը որակեց ծիծաղելի, բանակում չծառայելու հանգամանքի մասին էլ մանրամասն տեղեկություն հաղորդեց:
«Փորձ է արվել տպավորություն ստեղծել, թե ինչ-որ զարտուղի ճանապարհներով խուսափել եմ բանակից: Այդ կապակցությամբ հարկ եմ համարում ընդգծել: 90-ականների սկզբին օրենք էր գործում, որ եթե ընտանիքի երկու արու զավակները ծառայել են բանակում, երրորդը ազատվում է զինվորական ծառայությունից. երկու ավագ եղբայրներս ծառայել էին բանակում (միջնեկ եղբայրս, ի դեպ, պատերազմի ժամանակ նաև հրետանավոր է եղել հայ-ադրբեջանական սահմանի Իջևանի հատվածում) և ուրեմն օրենքը կիրառվել էր իմ նկատմամբ», – մասնավորապես նշել էր Բադասյանը:
Նշենք, որ մինչև ՀՀ արդարադատության նախարար նշանակվելը նա զբաղեցնում էր ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը:
Ռուստամ Բադասյանը ծնվել է 1991թ.-ի հունվարի 27-ին Երևանում: 2011 թ.-ին ավարտել է Երևանի պետական համալասարանի Իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան:
2013թ.-ին ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով:
2015 թ.-ին ավարտել է ՀՀ փաստաբանական դպրոցը և ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարական էր տվել Արտակ Զեյնալյանը:
Եվրոպական տիեզերական գործակալությունը նոյեմբերի 12-ին բաց հասանելիությամբ հրապարակել է «Էվկլիդ» տիեզերական աստղադիտակի մոտ 13 ամսվա դիտումների տվյալները։ Դրանք աստղագետներին կօգնեն կազմել Տիեզերքի եռաչափ քարտեզ և ուսումնասիրել մութ նյութի բաշխումը։
Մեծ Բրիտանիայի իրական համախառն ներքին արդյունքը հուլիսից սեպտեմբեր աճել է 0,7 տոկոսով՝ նախորդ եռամսյակի 0,5 տոկոսի դիմաց։ Աճի հիմնական աղբյուրը ծառայությունների ոլորտն էր։
Ամերիկյան Kraus Hamdani Aerospace ընկերությունը նոյեմբերի 12-ին հայտնել է, որ ԱՄՆ բանակն իր գնումների ծրագրերից մեկի համար ընտրել է K1000ULE էլեկտրական անօդաչու թռչող սարքը։ Ընկերությունը չի հրապարակել պատվերի ծավալը կամ մատակարարման ժամկետները։
Եվրոպական տիեզերական գործակալությունը նոյեմբերի 12-ին բաց հասանելիությամբ հրապարակել է «Էվկլիդ» տիեզերական աստղադիտակի մոտ 13 ամսվա դիտումների տվյալները։ Դրանք աստղագետներին կօգնեն կազմել Տիեզերքի եռաչափ քարտեզ և ուսումնասիրել մութ նյութի բաշխումը։
Մեծ Բրիտանիայի իրական համախառն ներքին արդյունքը հուլիսից սեպտեմբեր աճել է 0,7 տոկոսով՝ նախորդ եռամսյակի 0,5 տոկոսի դիմաց։ Աճի հիմնական աղբյուրը ծառայությունների ոլորտն էր։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կկրկնապատկի Մեքսիկայից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը, եթե Մեխիկոն չկանգնեցնի դեպի ԱՄՆ շարժվող միգրանտների խմբերին։ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի խոսքով՝ 2025 թվականի հունվարից ի վեր այդպիսի որևէ խումբ չի հասել ԱՄՆ-ի սահմանին։

Դուք փորձել եք գրել արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք հաճախակի խախտումների պատճառով։
Հասկացա
Ձեր մեկնաբանությունում ինչ-որ բան կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ այն կանցնի մոդերացիա։
Հասկացա
Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։
Կայքի կանոնների խախտումների պատճառով ձեր հաշվի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։ Եթե սա սխալ է, գրեք մեզ։
Հասկացա
Մեր զտիչները ձեր գործողություններում նկատել են արհեստական ակտիվության նշաններ։ Մի փոքր ընդմիջեք և վերադարձեք ավելի ուշ։
Հասկացա