Եկամտային հարկով ուսման վարձ վճարելը 2020-2021 ուստարվանից կմեկնարկի

Սա ուսանողներին կքաջալերի աշխատել, իսկ աշխատողները կկարողանան նաև սովորել. օրենքի նախագծի լրամշակված տարբերակը շուտով կդրվի շրջանառության մեջ:

ՀՀ Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ մոտ օրերս շրջանառության մեջ կդրվի պատգամավորներ Լիլիթ Մակունցի և Սիսակ Գաբրիելյանի նախագիծը: Դրանով նախատեսվում է աշխատող ուսանողների ուսման վարձը փոխհատուցել եկամտային հարկով:

Նախագիծը «Իմ Քայլը» խմբակցության ղեկավարի և պատգամավորի կողմից ներկայացվել էր ավելի վաղ: Այժմ պատրաստ է լրամշակված տարբերակը:

Նախագծով առաջարկվում էր եկամտահարկից փոխհատուցել ինչպես հիմնական աշխատողների, այնպես էլ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող ուսանողների վարձավճարները:

Պետությունը պետք է վճարեր նաև միջին մասնագիտական եւ տեխնիկական ուսումնական հաստատությունում վճարովի սովորող ու աշխատող ուսանողների վարձավճարները: Նոր՝ լրամշակված տարբերակը շրջանառության մեջ դնելու դեպքում նախագծի մանրամասները կտեղեկացնենք:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021