Կանեփի արտադրությունն ԱՄՆ-ում նոր թափ է հավաքում. մարիխուանան՝ ուտելիքի, կոսմետիկայի և դեղերի մեջ

Ամերիկյան սննդի, դեղերի, կոսմետիկայի և այլ ապրանքներ արտադրողները սկսել են մարիխուանայի բաղադրիչը լայնորեն կիրառել իրենց արտադրանքում:

Մարիխուանայից հոգեմետ հատկություն չունեցող կանաբիդիոլի (ԿԲԴ) առանձնացումը թույլ է տալիս այն օգտագործել առանց թունավորման վտանգի: Դրա շնորհիվ արտադրողները կանեփին նոր նշանակություն են հաղորդել:

Կանեփն ամերիկյան սննդային արտադրությունում մեծ պահանջարկ ունի: Ներկայումս ԱՄՆ-ում անցկացվում են մարիխուանայից ուտելիքների պատրաստման դասընթացներ, հրատարակվում են խոհարարական կրքեր՝ կանեփով ուտեստների պատրաստման մասին: Դրանով արդեն հետաքրքրված են այլ ընկերություններ ևս:

Հարցն այն է, որ արտադրողները սովորել են իրարից առանձնացնել մարիխուանայի հիմնական քիմիական բաղադրիչները՝ տետրահիդրոկանաբինոլը (ՏՀԿ) և կանաբիդիոլը (ԿԲԴ): Եթե առաջինը հոգեմետ նշանակություն ունի, ապա ԿԲԴ-ն թեթևացնում է ցավը, նվազեցնում անհանգստությունը՝ առանց թմրանյութային հատկության:

ԿԲԴ-ի օգտագործման դեպքում թունավորման վտանգի բացակայությունը մարիխուանան ավելի գրավիչ է դարձրել: Օգտագործողները կարող են ձերբազատվել ցավից ու անհանգստությունից՝ շարունակելով բնականոն գործել:

ԿԲԴ-ի մի շարք օգտակար հատկություններ ապացուցված չեն գիտական հետազոտություններով: Քիչ գիտնականներ են հայտարարում, որ կանեփն ունակ է բուժել գլաուկոման, էպիլեփսիան և անհանգստությունը: Օգտագործողները պատրաստ են գնել ԿԲԴ պարունակող ամենատարբեր ապրանքներ՝ սնունդից սկսած մինչև կոսմետիկ պարագաներ՝ հույսով, որ դրա շնորհիվ կբուժվի անքնությունն ու գլխացավը:

ԱՄՆ-ում, որտեղ մարիխուանան օրինականացված է, այն պարունակող ապրանքների հաճախ կարելի է հանդիպել: Վերջին 4 տարիների ընթացքում ԿԲԴ-ի վաճառքն աճել 40%-ով: Խոշոր առևտրային ցանցերում վաճառվում են կանեփով մոմեր ու յուղ: Ռեստորաններում կարելի է գնել մարիխուանայով կոկտեյլ կամ սուրճ: Կոսմետիկ պարագաների խոշոր ընկերություններ, օրինակ՝ Sephora-ն, արտադրում են կանեփի յուղից պատրաստված կրեմ: Coca-Cola-ն պատրաստվում է արտադրել ԿԲԴ-ի հավելումով խմիչք:

Գիտական տվյալների անբավարարությունը չի խոչընդոտում ԿԲԴ-ով ապրանքների արտադրությանը, քանի որ այն մեծ պահանջարկ ունի:

Ընդ որում՝ Սննդամթերքի և բժշկական նյութերի որակի սանիտարական վերահսկման ամերիկյան գերատեսչությունը (FDA) և անկախ փորձագետներն իրենց անհանգստությունն են հայտնել: Որոշ ընկերություններ կանեփի պարունակությամբ ապրանքների չհիմնավորված արդյունավետության մասին հայտարարություններ են անում, իսկ շատերն էլ լցնում են ավելի քիչ ԿԲԴ, քան գրված է արտադրանքի նկարագրությունում՝ ապրանքը դարձնելով անօգուտ:

ԿԲԴ-ի օգտագործման ոլորտը կարգավորող օրենսդրությունը դեռևս նախնական փուլում է, այդ պատճառով էլ օգտագործողները տեղեկացված չեն, թե ինչ են գնում: Նախատեսվում է, որ շուտով կմշակվեն համապատասխան օրենքները: Նշվում է, որ այդ ընթացքում կանեփը կշարունակի տարածվել՝ գրավելով սննդամթերքի, բժշկության և կոսմետիկայի արտադրության ոլորտները:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021